Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2018 թվականի N ...... -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 562-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 05-ի N 562-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության  կառավարությունը որոշում է`

1. 2019 թվականի հունվարի մեկից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) գործունեությունը:
2. Սահմանել, որ Հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ««Ծրագրերի իրականացման գրասենյակ» կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ նաև՝ Ստորաբաժանում): Ընդ որում՝

1) Հիմնարկի աշխատողները սույն որոշման ուժով ազատվում և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում են Ստորաբաժանման համարժեք՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում ներգրավվում են աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով Հիմնարկի աշխատողների վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։

2) Օրենսդրությամբ և համապատասխան, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային պայմանագրերով/համաձայնագրերով սահմանված Հիմնարկի լիազորությունները Ստորաբաժանումը և/կամ դրա աշխատակիցները իրականացնում է Հիմնարկի և/կամ դրա աշխատակիցների համար նախատեսված նույն պայմաններով և ընթացակարգերով՝ գործելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անունից:

3) Հիմնարկի մասնակցությամբ/կողմից իրականացվող գործող վարկային և դրամաշնորհային պայմանագրերով/համաձայնագրերով նախատեսված ծրագրերը մինչև այդ ծրագրերի ժամկետի ավարտը շարունակում են իրականացվել Ստորաբաժանման մասնակցությամբ/կողմից նույն պայմաններով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ««Ծրագրերի իրականացման գրասենյակ» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական բյուջեով նախատեսված ծախսերի ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական կառավարման և գնումների համակարգողի լիազորություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. իրականացնում է Ստորաբաժանումը՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված լիազորությունների հետ մեկտեղ,

բ. լիազորությունների իրականացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կառուցվածքում նախատեսված ստորաբաժանումները/հաստիքները և այլ ռեսուրսները միավորվում են Ստորաբաժանմանը:

2) Ստորաբաժանմանը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում գործարքներ կնքելու լիազորություն, որի իրականացման համար Ստորաբաժանումը կարող է ունենալ հաշիվ, կնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ, որոնք ունի Հիմնարկը գործունեության դադարեցման պահի դրությամբ․

3) Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

4) լուծել Հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին պայմանագրերը․

5) Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին․

6) Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Համաշխարհային բանկի և/կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ քննարկել վերջիններիս ֆինանսավորմամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով Հիմնարկին վերապահված գործառույթները Ստորաբաժանման կողմից հետագա իրականացման հետ կապված հնարավոր խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով նախաձեռնելով վարկային և դրամաշնորհային համաձայնագրերում փոփոխությունների և լրացումների կատարման գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հիմնարկի գործունեության դադարեցման պահից վերջինիս ամրացված գույքն ամրացնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Հիմնարկի գործունեության դադարեցման պետական օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                  

              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    25.09.2018 - 10.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 624

Տպել