Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 <<Էքսպերտ Սերվիս>> ՍՊԸ 24.09.2018 22:06:55 Որոշման նախագծի հետ ծանոթանալով՝ հանգել եմ եզրակացության, որ որոշման գործողության ժամկետը 01.01.2019թ. սահմանելը սխալ է, քանի որ այդ ժամկետի ավարտից հետո հնարավոր է, որ կրկին գործողության մեջ դրվի 1339 որոշման ներկա խմբագրականը, որը կհանգեցնի ապրանքների պետական գրանցման գործընթացում ոչ իրավական գործունեության: Առաջարկություն. նշված որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծում 01.01.2019թ. ժամկետը հանել և գրանցման գործընթացի հետագա կանոնակարգման փաստաթղթային կարգավորումից հետո որոշման գործողության նոր ժամկետ սահմանել: