Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն 2018/2019 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ 26.06.2018թ. ՀՕ-344-Ն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Գործող որոշմամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում (այսուհետ նաև՝ «Պատիվ ունեմ» ծրագիր) համապատասխան դիմումների ներկայացման ժամկետ է սահմանված յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը: Քանի որ օրենքով կարգավորվող հարաբերությունները նոր են, միաժամանակ գործող որոշումն ուժի մեջ է մտել 2018թ. մայիսի 3-ից, շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ: Արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ՝ հիմնականում 2018/2019 ուսումնական տարում բուհ-եր ընդունված ուսանողներից, ովքեր ևս ցանկություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքելու նման պայմանագիր: Բացի այդ, ՀՀ կառավարության 03.05.2018թ. N 538-Ն որոշմամբ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 500 տեղի համար համապատասխան պայմանագիր է կնքվել 254 ուսանողի հետ, իսկ մնացած 246 տեղերը չեն լրացվել: Գործընթացի շրջանակներում արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել "Գնահատման և թեստավորման կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ, թեստավորում իրականացնել ս.թ. նոյեմբեր ամսվա ընթացքում: Միաժամանակ, օրենքում 26.06.2018թ. ՀՕ-344-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, որի համաձայն որպես կնքված պայմանագրի հրաժարագին սահմանված ուսման վարձի կրկնապատիկը վճարելու պարտավորություն չի ծագում այն անձանց համար, ում հետ կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է վերջիններիս՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն սահմանվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց համար հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նաև մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ որպես կնքված պայմանագրի հրաժարագին սահմանված ուսման վարձի կրկնապատիկը վճարելու պարտավորություն չի ծագում այն անձանց համար, ում հետ կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է վերջիններիս՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով: Հաշվի առնելով նաև, որ նշված դրույթն ունի բարելավող բնույթ, վերջինիս տրվում է հետադարձ ուժ՝ արդեն իսկ կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու համաձայնագրեր կնքելու հնարավություն ունենալու համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

  1. Այլ տեղեկություններ չկան:
  • Քննարկվել է

    17.09.2018 - 03.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8195

Տպել