Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՎԻԿՏՈՐ ՍԱՍՈՒՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԻԿՏՈՐ ՍԱՍՈՒՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Վիկտոր Սասունի Հովսեփյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի № 465-Ա որոշմամբ Վիկտոր Սասունի Հովսեփյանին տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Վիկտոր Սասունի Հովսեփյանի 27 տարին լրացել է 2018 թվականի հուլիսի 21-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Վիկտոր Սասունի Հովսեփյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Վիկտոր Սասունի Հովսեփյանը հանդես է գալիս «Ուրարտու» ակումբում և բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական  թիմի սպասվելիք խաղերին։

Վիկտոր Սասունի Հովսեփյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.09.2018 - 08.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6525

Տպել