Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի________-ի N__

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՅԻՍԻ 27-Ի N944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով <<Ավիացիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և <<Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին>> Չիկագոյի կոնվենցիայի N17 <<Անվտանգություն>> հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի <<Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին>> N944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<5. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հuկողության են ենթարկվում բոլոր միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռները, օդանավի անձնակազմի անդամները, օդանավով փոխադրվող բեռները, փոստը, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողները, այցելուները և տրանսպորտային միջոցները։>>.

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<9. Հաշվառում անցած ուղևորի ուղեբեռի կրկնակի զննումն իրականացվում է ուղևորի ներկայությամբ, իսկ կրկնակի զննման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում:>>.

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<10. Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը, ինչպես նաև օդանավով փոխադրվող բեռը, փոստը և օդանավային պիտույքները դրանց առաքողի բացակայությամբ բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ՝ երկու ընթերակաների ներկայությամբ, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 4 և 5 ձևեր)։>>.

4) 12-րդ կետում <<Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի>> բառերից հետո  լրացնել <<,օդանավի անձնակազմի անդամների, օդանավով փոխադրվող բեռների, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների>> բառերը.

5)  16.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<16.1. Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և օդանավակայանային ծառայությունների կողմից նշանակված աշխատողների կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները հատուկ վերահսկելի գոտու զննման կետերում ենթարկվում են զննման, իսկ հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող աշխատողների տվյալները և նրանց կողմից տարվող գործիքներն ու առարկաները գրանցվում են համապատասխան մատյանում:>>.

6) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<30. Զննումը՝ տեխնիկական կամ այլ միջոցների կիրառմամբ ընթացակարգ, որը նախատեսում է նույնականացնել և/կամ բացահայտել դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի  իրականացման նպատակով:>>.

7) 32.1-րդ կետում <<100 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված տարածք>> բառերը փոխարինել <<400-500 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված օդանավի կայանատեղ>> բառերով.

8) 37.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<37.1․ Հուսալի աղբյուր՝ կազմակերպություն (սույն կարգի 111.1 կետի իմաստով), որը կենսա-բժշկական նմուշների փոստային առաքումներ է իրականացնում առաղջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր թույլտվության հիման վրա:>>.

9) 37.2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

10) 38-րդ կետի <<է)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<է)  օդանավակայանային համալիրի ստերիլ գոտում, մեկնման և ժամանման սրահներում ուղևորների շարժի, նրանց վարքի և շփման հսկում՝ այնպիսի առարկաների և իրերի որոնման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կամ ոչ կանխամտածված կարող են թողել օդանավ նստեցումից առաջ, ինչպես նաև  օդանավակայանային համալիրի հասարական օգտագործման վայրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հսկողության իրականացում` զենքի, պայթուցիկ սարքերի, վտանգավոր առարկաների և իրերի բացահայտման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կարող են թողել ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց առաջ,>>.

11) 38-րդ կետի <<ը)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<ը) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և օդանավակայանների տարածքներում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների միջև համագործակցության պլանների համատեղ մշակումը։>>.

12) 40-րդ կետի  <<ա)>> և <<բ)>> ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<ա) ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, որը կահավորված է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով և որտեղ առկա է ուղևորների անձնական զննման սենյակ,

բ) ուղեբեռի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության տեղամաս, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետեր, որոնք կահավորված են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով՝ ուղեբեռի, բեռների, փոստի, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման համար։>>.

13) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<45. Զննման կետը պետք է ապահովվի օդանավակայանի փոխգործակցող ծառայությունների` ուղևորների հաշվառման և գրանցման, փոխադրումների ծառայությունների, սահմանային և մաքսային ծառայությունների և ոստիկանության գծային բաժնի հետ հեռախոսային ու շարժական կապի միջոցներով, տեսահսկման սարքավորումներով։ Զննման կետերում պետք է տեղադրվեն ազդարարման թաքնված ազդասարքով, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշխատողն առանց իր վրա ուշադրություն հրավիրելու գործողության մեջ դնի ազդասարքը։ Ազդասարքը պետք է միացված լինի անվտանգության կառավարման կենտրոնին, որը ազդասարքից ազդանշանն ստանալուն պես պետք է իրականացնի արագ արձագանքման աշխատանքերի կոորդինացում։>>.

14) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<49. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական անվտանգության ապահովման, հնարավոր իրավախախտումների կանխման ու խափանման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեսադիտման սարքավորումների միջոցով իրականացնում է ուղևորների, այլ անձանց և տրանսպորտային միջոցների շարժի դիտարկումներ և տեսահսկողություն։>>.

15) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<52. Օդանավակայաններում հաշվառում և գրանցում անցած ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, բեռի, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետերում հերթափոխի պետը /տեղակալը/ նշանակում է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր` կազմված զննման գործընթաց իրականացնող աշխատողներից:>>.

16) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-րդ կետով․

<<52.1. Ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխները ղեկավարում են  հերթափոխերի պետերը, որոնք կազմակերպում են հերթափոխի աշխատանքը, հերթափոխի աշխատողներից նշանակում են զննման կետերի խմբերի ավագներին և աշխատողներին, վերահսկողություն են իրականացնում զննման կետերի խմբերի աշխատանքների նկատմամբ։

Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման գործընթացի իրականացման համար ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխի պետի կողմից նշանակվում են  զննման օպերատորներից բաղկացած խումբ, որոնց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ կերպ.

1) խմբի ավագը, ավիացիոն անվտանգության հuկողության տեխնիկական uարքավորումներն uպաuարկող մաuնագետի հետ մասին uտուգում է uարքավորումների տեխնիկական վիճակը, ղեկավարում է խմբի աշխատանքը, համագործակցում է ուղևորների uպաuարկում իրականացնող այլ ծառայությունների հետ, կազմում է հայտնաբերված արգելված առարկաների մաuին արձանագրությունները, մաuնակցում է ուղևորների uպաuարկման տեխնոլոգիական գործընթացին, անհրաժեշտության դեպքում մաuնակցում է ուղևորների անհատական զննմանը, կանխում զննում չանցած ուղևորների մուտքը uտերիլ գոտի,

2) ավիացիոն անվտանգության հuկողության գոտու մուտքի նկատմամբ հսկողություն իրականացնող տեսուչը կատարում է զննման գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների նստեցման կտրոնների և անձնագրերի uտուգում, աշխատողների անցագրերի ստուգում և օդանավ շահագործողների օդանավի անձնակազմի անդամների տվյալ չվերթի գլխավոր հայտարարագրի և նրանց թռիչքային անցագրերի վերահuկողություն,

3) N1 տեuուչը մշտապես գտնվում է զննման կետի սկզբնամասում՝ զննման սարքավորման առջևում, նա կարգավորում է ոևղորահոսքը, ուղևորներին իրազեկում է ավիացիոն անվտանգության հuկողության ընթացակարգի անհրաժեշտության ու այն անցնելու կարգի մաuին, հարցում է կատարում ուղևորներին նրանց մոտ մետաղական իրերի ու առարկաների, էլեկտրական սարքավոչումների, բջջային հեռախոսների, ինպես նաև օդանավով փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին և եթե այդպիuի առարկաներ կամ իրեր կան տվյալ ուղևորի մոտ, ապա առաջարկում է դրանք դնել զննման համար նախատեսված տարայի մեջ և ներկայացնել զննման, որից հետո ուղևորին հրավիրում է անցնելու զննման ընթացակարգ անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով,

4) N2 տեuուչը՝ զննող օպերատորը, զննում է ձեռքի իրերի պարունակությունը ռենտգենահեռուuտատեuային uարքավորման միջոցով, հետևելով ռենտգենահեռուuտատեuային uարքավորման մոնիտորին պատկերված   առարկաների և իրերի պատկերներին՝ կատարում է այդ պատկերների վերլուծություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կայացնում է որոշում ձեռքի իրերը բացելու և դրանք դիտողական զննման կամ պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող տեխնիկական սարքավորումների միջոցով զննման ենթարկելու մասին,

5) N3 տեuուչի պարտականություններ կատարում են երկու աշխատողներ՝ կին և տղամարդ, համապատասխան սեռի անձանց զննում իրականացնելու համար։ N3 տեuուչն իրականացնում է ուղևորի զննում ձեռքով կամ ձեռքի մետաղափնտրիչով, անհրաժեշտության դեպքում կրկին անգամ ուղևորին հրավիրում է անշարժ մետաղափնտրիչով զննման, կատարում է ուղևորի անհատական զննում,

6) N4 տեսուչը՝ ուղևորի ձեռքի իրերի զննման արդյունքում N2 տեuուչի կայացրած որոշման հիման վրա՝ ուղևորի ներկայությամբ զննում է նրա ձեռքի իրերի պարունակությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնում զննում է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող uարքավորումով, մաuնակցում է արգելված առարկաներն ու նյութերը վերցնելու մաuին արձանագրության կազմմանը:>>.

17) 54-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավերի անձնակազմերի անդամների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերի կիառման ժամանակ իրավունք ունեն`>>.

18) 54-րդ կետի <<է)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<է) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում սահմանված վարքագծի կանոնների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման կանոնների խախտումներ թույլ տված անձանց հանձնելու ոստիկանությանը։>>.

 

19) 55-րդ կետի <<գ)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն, կազմելով սահմանված ձևի արձանագրություն Ձև N11։>>.

20) VI-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ>>․

21) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<62. Զննումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների զննման կետերում և նպատակ է հետապնդում նույնականացնել և/կամ բացահայտել դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի իրականացման նպատակով:>>.

22) 62.1-րդ և 62.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<62.1. Զննման ընթացակարգը ներառում է`

1) ուղևորների զննում մետաղափնտրիչ կամրջակով,

2) ուղևորների զննում ձեռքով,

3) ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչով, ընդ որում ձեռքի մետաղափնտրիչով զննումը կարող է կիրառվել որպես զննման օժանդակ միջոց և չի կարող փոխարինել ձեռքով զննմանը,

4) ուղևորների անհատական զննում:

5) ուղևորների զննում անվտանգության սկաներներով՝ պայմանով, որ պահպանվեն անձնաց իրավունքները:

62.2. Ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացակարգը ներառում է․

1) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ռենտգենյան սարքավորումների միջոցով.

2) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ձեռքով՝ դրանց բացման, ձեռքի իրերի և ուղեբեռի մեջ գտնվող առարկաներն ու իրերը ձեռքով հանելու և դիտողական զննման իրականացման միջոցով,

3) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող և պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների միջոցով,

4) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով:

Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները, ինչպես նաև պայթուցիկ նյութեր հայտնաբերող շները կարող են օգտագործվել որպես զննման օժանդակ միջոցներ:>>.

23) 62.4-րդ կետում <<կենսաչափական տվյալների նույնականացումը>> բառերը հանել։

 

24) 62.6-րդ և 62.7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

25) 63-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<63. Ուղևորների զննման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) զննման գոտու մուտքի մոտ իրականացվում է ուղևորային փաստաթղթերի հսկողություն, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության ընթացակարգ և զննման կետում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ.

2) զննման կետում ուղևորին առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղական և այլ իրերը՝ բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր, վերնահագուստ՝ վերարկու, անձրևանոց, բաճկոն, պիջակ, գոտի, անհրաժեշտության դեպքում նաև կոշիկները և այլն դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող տարայի մեջ, որից հետո դրանք անցնում են զննման ընթացակարգ` ռենտգենյան զննման սարքավորման միջոցով, իսկ ուղևորին առաջարկվում է անցնել զննման մետաղափնտրիչ կամրջակի միջով.

3) եթե ուղևորն իր մոտ մետաղյա առարկաներ կամ ձեռքի իրեր չունի, ապա նա միանգամից հրավիրվում է զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով.

4) եթե մետաղափնտրիչ կամրջակով ուղևորի անցնելու դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա այդ դեպքում կիրառվում են զննման հետևյալ մեթոդները.

ա) իրականացվում է ուղևորի զննում ձեռքով, կամ

բ) ուղևորի կրկնակի զննում մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ինչպես նաև իրականացվում է ուղևորի կոշիկների զննում, այն դեպքերում, եթե մետաղափնտրիչ կամրջակի ահազանգը ստացվել է սարքավորման ներքին գոտուց։

գ) ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչի միջոցով:

         Այն դեպքերում, երբ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով ուղևորի կրկնակի զննման դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա իրականացվում է ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչի միջոցով և եթե ձեռքի մետաղափնտրիչի միջոցով զննման դեպքում նորից լսվում է ահազանգ, ապա իրականացվում է տվյալ ուղևորի անհատական զննում կամ զննում անվտանգության սկաների միջոցով.

Այն դեպքերում երբ տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում ուղևորի ձեռքի իրերում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում ուղևորի ներկայությամբ` դրանց բացման միջոցով, որի դեպքում ուղևորին առաջարկվում է բացել իր ձեռքի իրերը և հեռու կանգնել դրանցից, որից հետո զննող օպերատորն իրականացնում է բացված ձեռքի իրերի դիտողական զննում:

Ուղևոներրի ձեռքով զննման դեպքում իրականացվում են հետևյալ գործողությունները.

1) ձեռքով զննվում է ուղևորի մարմինը և հագուստը, շոշափելով ձեռքերով առջևից և հետևից,

2) գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում.

3) զգեստի արտաքին մասի ձեռքով զննում հետևյալ հերթականությամբ (մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, վերանազգեստի և վերնաշապիկի արտաքին և ներքին գրպանները, փոխկապը կամ վզկապը, թևքեր․

3)բաճկոնակի, բրդե հյուսված բաճկոնակների ձեռքով զննում` ներառելով գրպանները՝ առաջարկելով ուղևորին դրանք դեպի դուրս շրջել.

4) վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորի վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել.

5)ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին.

6) մարմնի կասկածելի կամ անսովոր կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ դիտողական զննում, իսկ անհրաժեշտության դեքում նաև անհատական զննում կամ զննում անվտանգության սկաների միջոցով:

          Ձեռքով զննումից բացի, լրացուցիչ բոլոր ուղևորների առնվազն 10%-ը պետք է զննվեն անվտանգության սկաններով, իսկ պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումով կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով զննվեն ուղևորների առնվազն 5%-ը:

Եթե որպես զննման մեթոդ կիրառվում է ուղևորների կրկնակի զննում մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ապա այն ուղևորների 10-20%-ը, որոնց դեպքում ահազանգել է մետաղափնտրիչ կամրջակը, ենթակա են զննման ձեռքով կամ ուղևորների զննման անվտանգության սկաններով: Նման ուղևորները պետք է ընտրվեն շարունակական պատահականության սկզբունքով

          Եթե ուղևորներն անցել են մետաղափնտրիչ կամրջակով և ահազանգ չի եղել, ապա նման ուղևորների 10-20%-ը ենթակա է զննման.

ա) անվտանգության սկաններով, կամ

բ) պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումով, կամ

գ) ձեռքով զննման, կամ

դ) պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով:

          Ուղևորների զննման տոկոսների չափը հաշվարկվում է անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորների համար: Եթե մեկ ժամվա ընթացքում ակնկալվում ուղևորահոսքը 100 ուղևորից պակաս է, այդ դեպքում պետք է կիրառվի զննված ուղևորների 10 կամ 20 տոկոսի շարունակական պատահական սկզբունքով ընտրական զննման այլ միջոց:>>.

26) 65.2-րդ և 65.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<65.2. Էլեկտրական սարքավորումները (օրինակ, սափրիչները, ռադիոհաղորդիչները, ժամացույցները, ֆոտոխցիկները, շարժական ստերեոհամակարգերը և դրանց կրիչները, նոութբուքերը, պլանշետները, տեսախցիկները և այլն), որոնց մեջ կարելի է թաքցնել զենք կամ պայթուցիկ սարքավորում, թույլատրվում են փոխադրման դրանց էլեկտրական մարտկոցները այդ սարքավորումներից հանելու և այդ սարքավորումները տեխնիկական սարքավորումների միջոցով զննելուց հետո՝ համոզվելու համար, որ այդ առարկաները չեն ենթարկվել փոփոխման, չեն պարունակում լրացուցիչ սնուցման մարտկոցներ, միացություններ կամ օրգանական նյութեր:

    Էլեկտրոնային ծխախոտներ թույլատրվում է փոխադրել միայն ուղևորի ձեռքի իրերում:

65.3. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 65-րդ կետով սահմանված իրերը կարող են ստուգվել` դրանք պատյաններից հանելու և միացնելու միջոցով` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը:>>.

27) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<66. Կենդանիները և թռչունները կարող են ընդունվել փոխադրման որպես ուղեբեռ։ Օդանավերի ուղևորասրահներում կենդանիները և թռչունները կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, պահպանելով օդանավերի ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիների քաշի վերաբերյալ ավիաընկերության կողմից սահմանված չափանիշները: Որպես ուղեբեռ, ինչպես նաև օդանավ շահագործողի համաձայնությամբ նաև օդանավների ուղևորասրահներում փոխադրման  ընդունված կենդանիները, թռչունները և դրանց փոխադրման համար նախատեսված վանդակները ենթակա են զննման տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում պետք է իրականացվի կենդանիների, թռչունների և դրանց վանդակների կամ տարանների զննում՝ դրանք բացելու և դիտողական զննում իրականացնելու միջոցով։

         Օդանավերի ուղևորասրահներում կարող են թույլատրվել փոխադրման կույր ուղևորներին ուղեկցող շները՝ պայմանով, որ այդ շներն ունենան վզնոց և դնչկալ:>>.

28) լրացնել հետևյալ բավանդակությամբ նոր՝ 70.5-րդ կետով.

<<70.5 Զննման ընթացակարգերի անցումից հրաժարվող ուղևորը չի թուլատրվում թռիչքի, նման ուղևորները, ինչպես նաև այն ուղևորները, որոնց մոտ կամ նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում են օդանավով փոխադրման համար արգելված այնպիսի առարկաներ, իրեր և նյութեր, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն՝ հանձնվում են ոստիկանությանը։>>.

29) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<75. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումն զննված մեկնող ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության և փոխադրումների ծառայության աշխատողների կողմից:>>.

30) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 75.1-ին, 75.2-րդ և 75.3-րդ կետերով.

<<75.1 Զննված մեկնող ուղևորները չպետք է խառնվեն ժամանող ուղևորների հետ և պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ: Եթե տեղի է ունեցել զննված մեկնող ուղևորների և չզննված անձանց շփում, ապա դրա հայտնաբերման կամ կասկածի դեպքում պետք է ձեռնարկել հետևյալ գործողությունները.

1) օդանավակայանների այն տեղամասերում մասերում, որտեղ շփման փաստը տեղի է ունեցել կամ կասկածելի է, պետք է ազատվի մարդկանցից, որից հետո պետք է անցկացվի այդ տեղամասերի զննում, որպեսզի ապահովի, որ դեպի այդ մասերը չի ներկրվել որևէ արգելված առարկա կամ իր,

2) պետք է իրականացվի օդանավակայանների այդ տեղամասերում գտնվող մեկնող ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռի պետք է կրկին զննում:

75.2 Սույն Կարգի 75.1-րդ կետով սահմանված միջոցառումները չեն կիրառվում այն զննված և մեկնող ուղևորների նկատմամբ, որոնք շփվել են.

1) նույն օդանավով մեկնող անձնակազմի անդամների հետ,

2) նույն օդանավով մեկնող տարանցիկ ուղևորների հետ,

3) լիազոր մարմնի կողմից պաշտոնապես զննումից ազատված այլ անձանց հետ:

75.3 Ուղևոր չհանդիսացող, սակայն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանային ծառայությունների, օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները և այցելուները, ինչպես նաև նրանց կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները, առարկաները, իրերը և նյութերը ենթակա են զննման ընդհանուր հիմունքներով:>>.

31) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 76.1-ին, 76.2-րդ, 76.3-րդ, 76.4-րդ և 76.5-րդ կետերով.

<<76.1 Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրասպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ։  Տրասպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետ է ենթարկվեն զննման ընդհանուր հիմունքներով։ Տրասպորտային միջոցի զննման դեպքում, զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի կամային ընտրությամբ կամ  անկանխատեսելիության սկզբունքով։ Զննման ենթակա են տրասպորտային միջոցի հետևյալ հատվածները․

1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը,

2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի տակերը և ոտնափոսերը,

3) բեռնախցիկը, թափքը,

4) անվադողերի հարակից վայրերը,

5) շարժիչի հատվածը

6) տրասպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ,

7) տրասպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:

76.2 Տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է դրանց զննման  ենթակա հատվածների դիտողական զննման միջոցով և պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով։

Ձեռքով զննում իրականացնելու ժամանակ մանրամասն ուսումնասիրվում է  զննման համար ընտրված տրասպորտային միջոցի համապատասխան տեղամասը և դրա պարունակությունը, համոզվելու համար, որ այդ տեղամասերում չի պահվում արգելված առարկաներ կամ իրեր։ Դիտողական զննման ժամանակ իրականացվում է տրանսպորտային միջոցների այն հատվածների զննում, որոնք բաց և տեսանելի են, կամ կարելի է բացել և դիտողական զննում իրականացնել։ Տրասպորտային միջոցի ներքին հատվածի զննում պետք է իրականացվի  հայելիների և լուսավորող սարքերի միջոցով։

76.3 Եթե տրանսպորտային միջոցների որոշակի հատվածներ կապարակնքված են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից ավիացիոն անվտանգության ծառայության կապարկնիքով կամ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից և այդ կապարաքնիքները գրանցված են  ավիացիոն անվտանգության ծառայության համապատասխան փաստաթղթերում՝ դրանք կարող են չբացվել, եթե չունեն վնասվածքներ կամ բացելու փորձի հետքեր, իսկ եթե կապարկնիքներն ունեն վնասվածքներ կամ կապարակնիքի համարանիշը չի համապատասխանում համապատասխան փաստաթղթերում նշված կապարակնիքի համարանիշին, ապա նման  տրանսպորտային միջոցների մուտքը հատուկ վերահսկելի գոտի արգելվում է։

76.4 Տրանսպորտային միջոցների զննումից հետո դրանց զննման արդյունքների մասին գրառում է կատարվում հսկիչ-անցագրային կետի համապատասխան մատյանում:

76.5 Առանձին դեպքերում քաղաքացիական ավիացիայի լիաազոր մարմնի ղեկավարը կարող է ազատել  տրանսպորտային միջոցները զննման ընթացակարգերից: Զննումից կարող են ազատվել նաև այն տրանսպորտային միջոցները, որոնց նկատմամբ զննման ընթացակարգերի  կիառումը բացասական ազդեցություն կարող է ունենալ  օդանավակայանի անվտանգ շահագործման վրա, օրինակ՝ վթարա-փրկարարկան ծառայության տրանսպորտային միջոցները, որոնք մեկնում են վթարի վայր:>>.

32) VII-գլուխի վերնագրում <<ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ>> բառերից հետո ավելացնել <<ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ>> բառերը,   

32) 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<77. ՈՒղևորներին, օդանավերի անձնակազմի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ մուտք գործելիս իրենց մոտ կամ ձեռքի իրերում ունենալ և տանել փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:>>.

34) 82-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<82.Ուղևորներին, օդանավերի անձնակազմի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է իրենց ձեռքի իրերում օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ տանել հետևյալ առարկաները, իրերը, նյութերը, միացություններն ու սարքավորումները՝>>․

35) 82-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<ա) հրազեն և մարտական սարքավորումներ` ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, ազդանշանային հրթիռանետեր, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ և գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում նաև խաղալիքները,>>.

36) 82-րդ կետի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<բ) սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ` երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, նետողական զենքեր (արբալետներ), 6սմ–ից ավելի  երկրություն ունեցող սայրով հետևյալ դանակների տեսակները` ներս քաշվող շեղբով գրասենյակային դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, հերձադանակներ, զորային դանակներ, դեսանտային դանակներ, ֆիննական դանակներ, ազգային դանակներ, նետող  շեղբով  դանակներ, մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, ինչպես նաև ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ,նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ, 6սմ-ից ավելի երկարություն ունեցող սայրով մկրատներ, 6սմ-ից ավելի երկարություն ունեցող բռնակով գործիքներ, որոնք հնարավոր է օգտագործել որպես զենք, օրինակ՝ պտուտակահաններ և հատիչներ,>>.

37) 82-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

դ) պայթուցիկ և բոցավառվող նյութեր` հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ և տարայով` անկախ քանակից, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների և նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ,  լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր` բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էտանոլ, գազ և գազային գլանանոթներ, բուտան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ, աերոզոլային ներկ, մանրածախ առևտրի համար նախատեսված շշերով ալկոհոլային խմիչքներ՝ 70 տոկոսից ավելի ալկոհոլի պարունակությամբ,

38) 82.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<82.1 Պայթուցիկ և դյուրավառ նյութերը, միացությունները և սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու կամ օդանավերի թռիչքների անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար, արգելվում են ընդունել փոխադրման օդանավի բեռնային տեղամասերում՝ թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։

     Սակայն որոշակի պայմանների առկայության դեպքերում /Օր`․պետական կարիքների համար/, քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից տրամադրված վտանգավոր բեռների փոխադրման ազատումների առկայության պայմաններում՝ օդանավ շահագործողի համաձայնությամբ վտանգավոր բեռները կարող են ընդունվել փոխադրման գրանցված ուղեբեռում, եթե պահպանվում են ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) առաջին գլխի 8-րդ մասի 1.1.2 կետով սահմանված պայմանները:>>.

39) 82.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

<<82.9 Օդանավակայաններից մեկնող ուղևորները`

1) իրենց ձեռքի իրերում (այդ թվում՝ տարանցիկ և տրանսֆեր ուղևորները) կարող են օդանավակայանների հատուկ վերահսկելի /ստերիլ/ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ փոխադրել.

ա․ առաջին անհրաժեշտության պարագաներ, իրեր ու առարկաներ, այդ թվում՝ հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր, կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, վերնահագուստ,

բ․ կոսմետիկական պարագաներ, հեղուկներ, գելեր և աերոզոլներ՝ մինչև հարյուր միլիլիտրի չափով, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք, պլանշետ, փափուկ խաղալիքներ,

գ․ սափրվելու համար նախատեսված սրիչներ և պարագաներ, մինչև 6սմ. երկարություն ունեցող սայրով դանակներ, մկրատներ, մինչև 6սմ. երկարություն ունեցող բռնակով գործիքներ,

դ․ մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում բժշկական նպատակներից ելնելով անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, ինչպես նաև հաշմանդամների սայլակներ՝ օդանավ շահագործողի համաձայնությամբ։

Օդանավի ուղևորային սրահներում կարող են թույլատրվել փոխադրման հետևյալ իրերն ու առարկաները` ոչ մեծ չափերի կինոնկարահանման, ռադիո և հեռուստատեսային սարքավորումներ, էլեկտրական սարքավորումներ, երաժշտական գործիքներ, ապակյա, հախճապակյա և կերամիկական իրեր:

Ուղևորի մոտ կինոնկարահանման, ռադիո, հեռուստատեսային և էլեկտրական սարքավորումների առկայության դեպքում, օդանավի թռիչքը չխանգարելու նպատակով, ուղևորները պետք է զգուշացվեն թռիչքի ընթացքում օդանավում նման սարքավորումներից օգտվելու անթույլատրելիության մասին: Վերը նշված առարկաների և իրերի ընդհանուր թույլատրելի քաշը և չափերը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը։

 Այն առարկաներն ու իրերը, որոնք կարող են գործածվել որպես օդանավի անձնակազմի և ուղևորների վրա հարձակման միջոցներ, ինչպես նաև սույն կարգի 82-րդ կետով նախատեսված առարկաները թույլատրվում են փոխադրել միայն որպես ուղեբեռ` ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) սահմանված պայմաններով։

          Ուղևորների զննման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված օդանավ փոխադրման համար արգելված այն առարկաներն ու իրերը, որոնք ուղևորները հրաժարվում են ետ վերադարձնել իրենց ճանապարհող հարազատներին կամ հրաժարվում են մասնակցել նման առարկաների կամ իրերի   վերցման վերաբերյալ արձանագրությունների կազմմանը, ապա դրանք ենթակա են ոչնչացման հերթափոխի ավարտից հետո՝ համապատասխան արձնագրություն կազմելու միջոցով։>>.

40) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 82.12 կետով.

<<82.12 Օդանավակայաններից մեկնող ուղևորների ուղեբեռում կարող են փոխադրվել`

1) առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր,

2) կոսմետիկական պարագաներ, կենցաղային օգտագործման էլեկտրական սարքեր,

3) ածելիներ, 6սմ-ից ավելի երկարություն ունեցող սայրով մկրատներ և դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, աշխատանքային գործիքներ (սղոցներ, մուրճեր, ուրագներ, լինգեր, ձեռքի գայլիկոններ, շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն),

4) ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված գործիքներ,

5) դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր (կի), մականներ, թիեր, ձկնորսական կարթեր և կարթաձողեր,

6) բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, բոլոր տեսակի ոստիկանական մահակներ, կրոկետային զարկիչներ, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիեր,

     7) զենք ու ռազմամթերք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` <<Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով>> և ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) սահմանված պայմաններով։>>.

41) 82.13-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<ա) մեկ ուղևորի հաշվարկով մինչև 5 լիտր ծավալով ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 24-70 տոկոu թնդություն ունեցող ալկոհոլ, 70 տոկոuից բարձր թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների` ներառյալ 95 տոկոuանոց uպիրտի փոխադրումն ուղևորների ուղեբեռում չի թույլատրվում։

Մինչև 24 տոկոu թնդություն ունեցող ալկոհոլ պարունակող խմիչքները չեն ենթարկվում որևէ uահմանափակման և թույլատրվում են փոխադրման ուղևորի ուղեբեռում՝ տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը կողմից սահմանված ուղեբեռի քաշի և չափերի թույալատրելի պայմաններին համապատասխան։>>.

42) 82.13-րդ կետի ժ)  ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<ժ) անձնական օգտագործման համար նախատեսված բժշկական սնդիկային ջերմաչափերը թույլատրվում են փոխադրման մեկ անձի հաշվարկով մեկ հատ ջերմաչափ, իր պաշտպանիչ պատյանում:>>.

43) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 88.1-րդ կետով.

<<88․1  Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտում, սահմանային վերահսկողության և զննման կետերում, անմաքս առևտրի խանութների տարածքներում, մեկնման և ժամանման սրահներում, շարժասանդուղքների տարածքներում ուղևորների կողմից թողնված առարկաներն ու իրերը աշխատողների կամ ուղևորների կողմից դրանք հայտնաբերելուց հետո պետք է հանձնվեն օդանավակայանի կորած իրերի բաժին>>:

44) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 91.1-րդ կետով.

<<91.1. Սույն կարգի 91-րդ կետում նշված անձիք, ինչպես նաև զինվորական սուրհանդակային և հատուկ փոստի ուղեկցում իրականացնող անձիք (ֆելդեգերներ, կուրյերներ) պետք է օդանավ նստեն նախքան այլ ուղևորների օդանավ նստեցումը:>>.

45) 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<98. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից մեկնման երկրների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ճանաչվել են համարժեք ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից մեկնման երկրների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ճանաչման գործընթաց չի իրականացվել ապա բոլոր տարանցիկ և տրանսֆեր ուղևորները և նրանց ձեռքի իրերը ենթակա են զննման մինչև օդանավ նստեցումը:>>:

46) 98.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

47) 98.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<98.3 Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա պետք է իրականացվեն տեխնիկական սպասարկման աշխատանքներ և այն դեպքերում, երբ ելնելով անվտանգության նկատառումներից ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պետք է իրականացվի օդանավի զննում:>>,

48) 98.4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

<<Եթե օդանավերի միջանկյալ կանգառներում մի քանի ուղևորներ կամ բոլոր ուղևորները մնացել են օդանավում, ապա նրանց նկատմամբ հսկողությունը իրականացվում է օդանավի անձնակազմի կողմից: Օդանավի անձնակազմը պետք է հետևի որպեսզի օդանավից իջնող ուղևորները իրենց ձեռքի իրերը և այլ առարկաները չթողնեն օդանավում:>>:

49) 98.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<98.5 Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի շարժի նկատմամբ:>>.

50) 99-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<99. Բարձրակարգ uպաuարկման uրահների ուղևորները զննման են ենթարկվում այդ uրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով։ Սահմանված կարգով զննումից չազատված պաշտոնական պատվիրակությունների, ինչպեu նաև uահմանված կարգով հատուկ վերահuկելի գոտի մուտքի իրավունք ունեցող այլ անձանց (ուղեկցող, դիմավորող, ճանապարհող, արարողակարգերի պաշտոնյաներ), նրանց ձեռքի իրերի ավիացիոն անվտանգության հuկողությունն իրականացվում է  ընդհանուր հիմունքներով:>>.

51) 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<100. Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից ազատվում են.

1.Հայաuտանի Հանրապետության Վարչապետը.

2.Հայաuտանի Հանրապետության Նախագահը.

3.Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը .

4.Ամենայն հայոց կաթողիկոuը.

5.Հայաuտանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները.

6.Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված oտարերկրյա պետությունների դեuպանները, oտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաuտանի Հանրապետության դեuպանները.

7.Հայաuտանի Հանրապետության վարչապետի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաuտանի Հանրապետության նախագահի հրավերով` պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները։>>.

52) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 100.1-րդ և 100.2-րդ կետերով.

<<100.1 Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից քաղաքացիական ավիացիայի լիազոր մամնի ղեկավարի որոշմամբ կարող են ազատվել Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների հրավերով Հայաuտանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները՝ Հայաuտանի Հանրապետություն արտաքին գործերի նախարարության <<Պետական արարողակարգի ծառայություն>> գործակալության կողմից ներկայացված հայտի հիման վրա։

100.2 Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից  որպես ուղևորի ձեռքի իր հանդիսացող հետևյալ նյութերը կարող են ազատվել զննումից.

1) անհապաղ առաքման ենթակա կենսափրկարար նյութերը, այն պայմանով, որ դրանք ստացված են հուսալի աղբյուրից և ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով ու դրանց փոխադրման սերտիֆիկատ ունեցող մասնագետների կողմից ,

2) կենսա-բժշկական նմուշները, որոնք կարող են վնասվել զննման ենթարկելու դեպքում, այն պայմանով, որ դրանք ստացված են հուսալի աղբյուրից և ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով ու դրանց փոխադրման սերտիֆիկատ ունեցող մասնագետների կողմից։>>.

53) 101-րդ կետում <<նրանց ձեռքի բեռները>> բառերը փոխարինել <<նրանց ձեռքի իրերը>> բառերով։

54) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 103.1-րդ կետով.

<<103.1 Շտապ օգնության մեքենայով դեպի օդանավ փոխադրվող ծանր հիվանդ և անշարժունակ ուղևորների զննումն իրականացվում է շտապ օգնության մեքենայում՝ ձեռքի մետաղափնտրիչով և անհատական զննման միջոցով:>>,

55) կարգի <<X. ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԸ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԸ>> գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ <<X.ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՓՈՍՏԻ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

  1. Ուղևորային, բեռնային և փոստային օդանավերով փոխադրվող փոստը և սուրհանդակայնի առաքումները նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման: Փոստային և սուրհանդակային առաքումների զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից` օդանավակայանի բեռնային համալիրի տարածքում համապատասխան ձևով սարքավորված զննման տեղամասերում:
  2. Փոխադրվող փոստի և սուրհանդակային առաքումների զննումը պետք է իրականացվի զննման հետևյալ մեթոդներից առնավազն մեկի միջոցով.

1)   ռենտգենյան սարքավորումներով զննման իրականացման միջոցով,

2)  ձեռքով զննման կամ դիտողական զննման իրականացման միջոցով,

3)  պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումներով զննման իրականացման միջոցով,

4)  պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով զննման իրականացման միջոցով,

5)  պայթուցիկ նյութեր հայտնաբերող շներով զննման իրականացման միջոցով,

  1. 110. Ձեռքով զննման ժամանակ իրականացվում է փոստային առաքման, այդ թվում դրա ամբողջ պարունակության մանրամասն դիտողական զննում, անհրաժեշտության դեպքում կատարվում է զննում՝ այն բացելու միջոցով:

      Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով զննման իրականացման ժամանակ զննման են ենթակա փոստային(սուրհանդակային)  առաքման ներքին և արտաքին մակերեսները և փոստային առաքման պարունակությունից վերցված նմուշները:

     Դիտողական զննման իրականացման ժամանակ կատարվում է փոստային փոստային(սուրհանդակային) առաքման մանրամասն տեսողական ստուգում:  Դիտողական զննում պետք է իրականացվի միայն այն դեպքերում, երբ այն համատեղվում է զննման այլ մեթոդների հետ, և այն դեպքերում,  երբ փոստային փոստային (սուրհանդակային) առաքման բոլոր մասերը տեսանելի են` որևէ միջոցների օգնությամբ կամ առանց դրա: Դիտողական զննում պետք է իրականացվի նաև կենդանի կենդանիների փոխադրումների դեպքերում:

  1. Շտապ առաքման (մինչև 48 ժամ) ենթակա փոստային(սուրհանդակային) առաքումներն ընդունվում է օդանավով փոխադրման միայն այն դեպքում, երբ դրանք ենթարկվել են ավիացիոն անվտանգության հսկողության: Արգելվում է փոստային(սուրհանդակային) առաքումներում փոխադրման ընդունել հետևյալ առարկաները.

1) հավաքված կամ չհավաքված պայթուցիկ սարքերը և միացությունները,

2) բոցավառվող սարքերը և դրանց բաղադրամասերը:

111.1. Եթե կան հիմնավոր պատճառներ այն մասին, որ փոստային (սուրհանդակային)  առաքումը, որի նկատմամբ իրականացվել են անվտանգության հսկողության միջոցառումներ, ենթարկվել է անօրիկնական բացման կամ սկսած անվտանգության հսկողության միջոցառումների կիրառման պահից պաշտպանված չի եղել անօրինական միջամտությունից, ապա նախքան օդանավ բարձելն նման փոստային (սուրհանդակային)  առաքումները պետք է նորից ենթարկվեն զննման:  

 Պարտադիր զննման են ենթակա նաև խախտված և ոչ ստանդարտ փաթեթավորմամբ փոստային (սուրհանդակային) առաքումները: Նման դեպքերում ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է փոստային (սուրհանդակային) մարմնի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:

111.2 Սուրհանդակային առաքումները (ծանրոցները, փաթեթները) փոխադրման ընդունվում են անմիջականորեն առաքիչ-թղթատարից` անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Յուրաքանչյուր ծանրոցի (փաթեթի) պարունակությունը նշվում է ուղեկցող փաստաթղթերում:

111.3 Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից հետևյալ փոստային(սուրհանդակային) առաքումները կարող են ազատվել զննումից.

1) ժամկետի առումով անհապաղ առաքման ենթակա կենսափրկարար նյութերը, այն պայմանով, որ դրանք ստացված են հուսալի աղբյուրից և ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով,

2) կենսա-բժշկական նմուշները, որոնք կարող են վնասվել զննման ենթարկելու դեպքում, այն պայմանով, որ դրանք ստացված են հուսալի աղբյուրից և ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով,

3) տարանցիկ փոստը, այն պայմանով, որ դրանք պաշտպանված են անօրինական միջամտությունից և մնում են օդանավում սկսած դրանց ժամանելու պահից մինչև դրանց փոխադրող օդանավի մեկնելը,

4) այն փոստային առաքումները, որոնք ժամանում են մի երկրից, որտեղ դրանք ենթարկվել են անվտանգության միջոցառումների, որոնք ճանաչված են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից որպես ԻԿԱՕ և ԵԿԱԿ սահմանված ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխանող:>>.

56) կարգի <<XI. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԶՆՆՈՒՄԸ>> գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<XI. ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՕԴԱՆԱՎ ՏԱՐՎՈՂ ՍՆՆԴԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ՏԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

  1. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բոլոր օդանավերը թռիչքից առաջ պետք է ենթարկվեն․

1) նախաթռիչքային և հետթռիչքային ստուգման օդանավի անձնակազմի կողմից,

2) պարտադիր նախաթռիչքային զննման՝ Քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, եթե իրականացված ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է կայացվել կիրառել օդանավերի պարտադիր նախաթռիչքային զննում, 

112.1 Օդանավի անձնակազմի կողմից օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումը նպատակ ունի համոզվել, որ օդանավում չկան կասկածելի առարկաներ, զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր սարքավորումներ, օդանավով փոխադրման համար արգելված նյութեր, առարակներ և իրեր։

112.2 Օդանավի անձնակազմի կողմից նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումը պետք է իրականացվի օդանավի նախաթռիչքային պատրաստականության աշխատանքների ընթացքում, իսկ հետթռիչքային ստուգումը՝ օդանավից ուղևորների իջեցումից անմիջապես հետո։

112.3 Օդանավի անձնակազմի կողմից օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգման ժամանակ պետք իրականացվի օդանավի հետևյալ հասանելի վայրերի դիտողական ստուգում․

1) ուղևորների նստատեղերի պահոցների,

2) օդանավի խոհանոցի, պահարանների և սանհանգույցների,

3) աղբամանների և պահեստավորման տարաների,

4) նստատեղերի գրպանիկների և նաստատեղերի տակ գտնվող հատվածների,

5) օդանավի ուղևորային սրահի և թռիչքային անձնակազմի խցիկի այլ հասանելի տեղերի,

6) օդանավի ուղեբեռների և բեների համար նախատեսված խցերի դիտողական ստուգում՝ դրանք օդանավ բառձելուց առաջ։

          Ուղևորների նստատեղերի տակ պահվող փրկարար բաճկոնների դիտողական ստուգումը պետք է իրականացվի պատահականության սկզբունքով։

112.4 Շահագործման մեջ գտնվող օդանավը հետադարձ չվերթների կամ տրանզիտ կանգառների ընթացքում ենթակա է ստուգման օդանավի անձնակազմի կողմից ուղևորների ցած իջնելուց անմիջապես հետո։

112.5 Օդանավի անձնակազմի կողմից օդանավի բոլոր ստուգումները պետք է իրականացվեն օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային գործառույթներում չներգրավված ծառայություն մատուցող անձանց (սպասարկողներ, մաքրողների, անմաքս խանութների աշխատողներ և այլն) օդանավից դուրս գալուց անմիջապես հետո և օդանավի ստերիլությունը պետք է պահպանվի մինչև ուղևորների նստեցումն ու օդանավի բեռնման գործընթացն ավարտելը:

112.6 Քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա իրականացվող օդանավի պարտադիր նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության սերտիֆիկացված աշխատողների կողմից։

112.7 Օդանավի պարտադիր նախաթռիչքային զննման ընթացքում իրականացվում է

օդանավի ներքին և արտաքին զննում։ Նախաթռիչքային զննումն իրականացվում է ուղևորների նստեցման ու օդանավի բեռնման գործընթացից առաջ։

112.8 Օդանավի ներքին զննման ժամանակ կատրվում է օդանավի ներսում՝ ուղևորասրհներում և բեռնային տեղամասերում գտնվող հետևյալ հասանելի տեղամասերի զննում․

1) ուղևորների նստատեղերի վերևում գտնվող բեռնախցիկները,

2) օդանավի ուղևորասրհներում գտնվող պահարանները, զուգարանները, խոհանոցները, պահեստարանները, աղբարկղերը,

3) նստատեղերի թիկնակները, նստարանների գրպանիկները և դրանց տակերը,

4) անձնակազմի հանդերձանքի պահարանները, թռիչքի ընթացքում օդանավերի համար անհրաժեշտ սարքավորումների/վթարափրկարարական/ արկղերը և բաժանմունքները,

5) օդանավի ուղևորային սրահի և թռիչքային անձնակազմի խցիկի այլ հասանելի տեղամասերը։

112.9  Օդանավի արտաքին մասի զննման ժամանակ պետք է կատարվի օդանավի արտաքին մասի և բեռնախցիկի հետևյալ հասանելի տարածքների զննումը.

ա. օդանավի ավիավառելիքի, յուղերի և ջրի լցավորման տեղամասեր,

բ. օդանավի անիվների տեղամասերի պահոցներ,

գ. օդանավի բեռնային տեղամասեր և հարակից տարածքներ,

դ. օդանավի բեռնային տեղամասերում գտնվող պահեստարաններ, տարաներ, մետաղական սեյֆեր:

112.10 Օդանավի արտաքին մասի զննման ժամանակ դեպի մեկ նշանակետ թռիչքների համար պարտադիր կարգով կատարվում է օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերի զննում, որպեսզի համոզվեն, որ այնտեղ չկան այնպիսի իրեր, որոնք չեն պատկանում օդանավի բեռների նախատեսված  հատվածին։

112.11 Օդանավի տրանզիտ թռիչքների դեպքերում օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերը պետք է պաշտպանվեն անօրինական մուտքերից, արդեն բեռնված ուղեբեռի և բեռների անձեռնմխելիությունն ապահովելու և համոզված լինելու համար, որ օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերը չթույլատրված իրեր չեն ներկրվել:

112.12 Օդանավի անձնակազմի կողմից օդանավի ավիացիոն անվտանգության նպատակով կատարված ստուգումն ավարտելուց հետո ստուգման արդյունքների  մասին գրառում է կատարվում օդանավի մատյանում և կազմվում է ստուգման արդյունքների  արձանագրություն, որը պետք է պահպանվի օդանավ շահագործողի մոտ 24 ժամվա ընթացքում կամ թռիչքի տևողության ընթացքում, եթե դա ավելի երկար է:

112.13 Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության սերտիֆիկացված աշխատողների կողմից իրականացված նախաթռիչքային զննման մասին կազմվում է զննման արդյունքների  արձանագրություն երկու օրինակից, որի մեկ օրինակը պետք է պահպանվի օդանավ շահագործողի մոտ, երկրորդ օրինակը օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում՝ 24 ժամվա ընթացքում կամ թռիչքի տևողության ընթացքում, եթե դա ավելի երկար է:

  1. Օդանավ տարվող սննդամթերքը, օդանավային պիտույքները, օդանավերի մաքրման միջոցները և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ տարվող բոլոր ապրանքները ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության, դրանց միջոցով դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու նպատակով:

113.1 Օդանավ տարվող սննդամթերքի, օդանավային պիտույքների, օդանավերի մաքրման միջոցների և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ տարվող բոլոր ապրանքների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է օդանավակայանների զննման կետերում՝ ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից:

Օդանավ տարվող սննդամթերքի զննումն իրականացվում է սննդի արտադրամասի ելքում տեղադրված զննման կետում:

113.2 Սույն Կարգով սահմանված զննման ընթացակարգեր չանցած սննդամթերքի փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ  արգելվում է:

113.3 Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ուղևորներին և օդանավի անձնակազմին սննդով ապահովելու գործառույթներ, պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ պահանջները՝

1) սննդի արտադրամասի շենքում աշխատող բոլոր անձինք արտադրամաս մուտք գործելիս պետք է ենթարկվեն զննման.

2) սննդի պատրաստման համար նախատեսված խոհանոցային սարքավորումների և պարագաների փոխադրումը սննդի պատրաստման արտադրամաս պետք է թուլատրվի պարտադիր կարգով դրանց զննումից հետո.

3) սննդի պատրաստման համար նախատեսված սննդամթերքի, սննդի պատրաստման համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատների, յուղի, ձեթի, մրգի, բանջարեղենի, ջուրի, հյութերի, ըմպելիքների, մածուկների և սննդի պատրաստման համար նախատեսված այլ նյութերի փոխադրումը սննդի պատրաստման արտադրամաս պետք է թուլատրվի պարտադիր կարգով դրանց զննումից հետո.

4) մինչև պատրաստի սնունդը օդանավ փոխադրման ենթակա տարաների մեջ տեղադրելը, այդ տարաները պետք է ենթարկվեն դիտողական զննման.

5) մինչև օդանավ փոխադրելը` պարտադիր դիտողական զննման են ենթակա նաև պատրաստի սննդի տարաները օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցները:

  1. Սննդի արտադրամասում զննման գործառույթներ իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ օդանավ տարվող պատրաստի սնունդը տեղադրվում է օդանավում տրվող սննդի համար նախատեսված տարաների մեջ, որոնք տեղադրվում են նախապես զննված օդանավ փոխադրվող բեռնարկղի մեջ, որը դրոշմակնքվում է սննդի արտադրամասի հերթափոխի պետի կողմից` համապատասխան համարանիշ ունեցող դրոշմակնիքով: Սննդի արտադրամասի զննման կետում օդանավ տարվող սննդի բեռնարկղերը ենթարկվում են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, դրանց վրա փակցվում է «Զննված է» մակագրությամբ կպչուն պիտակ, այնուհետև բեռնարկղերը տեղադրվում են սնունդն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, որից հետո դրոշմակնքվում են նաև տրանսպորտային միջոցի բեռնախցիկի դռները:
  2. Սննդի բեռնարկղերի համար նախատեսված դրոշմակնիքները և կպչուն պիտակները մշտապես պետք է գտնվեն հսկողության տակ:
  3. Արտադրամասից մինչև օդանավ սննդի տեղափոխման ընթացքում սննդի բեռնարկղերը պետք է պաշտպանված լինեն չթույլատրված բացումից և վերահսկվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից:
  4. Օդանավ տարվող օդանավային պիտույքները, օդանավերի մաքրման միջոցները (մաքրող նյութեր, հեղուկների մաքրման պարագաներ և միջոցներ), անմաքս առևտրի խանութներ և օդանավ տարվող բոլոր ապրանքները (օրինակ՝ օդանավում և անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, կոսմետիկական միջոցները, լրագրերը և այլն), որոնք նախատեսված են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գտնվող անմաքս առևտրի խանութներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության, դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:

117.1Սույն Կարգով սահմանված զննման ընթացակարգեր չանցած օդանավային պիտույքների, օդանավերի մաքրման միջոցների և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ և օդանավեր տարվող բոլոր ապրանքների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ  արգելվում է:

57) 115-րդ կետի առաջին նախադասությունից հանել <<բեռները և>> բառերը.

58) 124-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<124. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ և տրանսֆեր բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ և տրանսֆեր բեռները մինչև օդանավ փոխադրելը ենթակա են զննման բեռնային համալիրի զննման կետում: Բոլոր զննված բեռների, այդ թվում տարանցիկ և տրանսֆեր բեռների ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է սույն կարգի 131.1 կետով սահմանված զննման փաստը հավաստող համարանիշով դրոշմակնիք:>>.

59) 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<131. Բեռնային համալիրի զննման կետում զննման գործառույթներն իրականացնող տեսուչը (զննող օպերատոր) ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով իրականացնում է փոխադրման ընդունված բեռի զննում, որի ավարտից հետո բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է սույն կարգի 131.1 կետով սահմանված զննման փաստը հաստատող դրոշմակնիք:>>.

60)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 131.1-րդ և 131.2-րդ կետերով.

<<131.1 Բոլոր զննված բեռների և փոստի ուղեկցման փաստաթղթերի վրա դրվում են փոխադրվող բեռի և փոստի անվտանգությանը փաստը հաստատող հետևյալ դրոշմակնիքները.

1) <<SPX>> – նշումով կնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռը/փոստը անվտանգ է ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար,

2) <<SCO>> – հաստատում է, որ փոխադրվող բեռը անվտանգ է բոլոր բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար,

3) <<SHR>> – հաստատում է, որ փոխադրվող բեռի նկատմամբ կիրառվող զննման ընթացակարգը համապատասխանում է բարձր ռիսկային բեռների զննման պահանջներին և անվտանգ է ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար: Բարձր ռիսկային են համարվում վնասված կամ բացվածք ունեցող բեռը կամ փոստը, ինչպես նաև այն բեռը կամ փոստը, որը որպես տարանցիկ բեռ կամ փոստ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ է  ժամանում այն երկրներից, որոնք Եվրոմիության կողմից ճանաչվել են որպես բարձր ռիսկային երկրներ՝ և փոխադրվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Եվրոմիության օդանավակայաններ:>>.

4) <<X-REY>> – զննված է ռենգենաճառագայթային սարքավորումներով,

5)<<ETD>> – զննված է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով:

131.1 Այն բեռները, որոնք մուտք են լինում օդանավակայանի բեռնային համալիր, սակայան ենթակա չեն առաքման օդային տրանսպորտով, բեռային համալիրի մուտք լինելուց հետո պահպանվում են բեռնային համալիրի օդային տրանսպորտով առաքվող բեռներից առանձնացված տարածքում և ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) չեն ենթարկվում։>>:

61) հավելվածին կից N3 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

<<*Ծանուցում. Եթե 6-ամսյա ժամկետում առարկաները հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:>>,

62) հավելվածին կից N7 ձևը ուժը կորցրած ճանաչել:

63) հավելվածին կից N9 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:  

64) հավելվածին կից N11 շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  

Հավելված
ՀՀ կառավարության 20__ թվականի
_____________ __-ի N ____-Ն որոշման

 

Ձև N 9

 

ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ուղեբեռի հայտնաբերման եվ զննման  արձանագրություն

 

 

____ _______________ 20___ թ.

 

Օդանավակայան___________________

Չվերթի համարը__________________

 

Չվերթի ուղղությունը________________

      Ուղեբեռի քանակը____________ հատ/տեղ և հաշվառման տվյալները_____________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Ուղևորի տվյալները________________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագրի տվյալները ______________________, _______________________, _______________________

 

(համարը)

              (տրված է)

                             (ում կողմից)

 

Չուղեկցող ուղեբեռը հայտնաբերող աշխատակիցը__________________________

 

 (անունը, հայրանունը, ազգանունը,

 ______________________________________________________________________

 ծառայության անվանումը, պաշտոնը)

Որտեղ և ինչ պայմաններում է հայտնաբերվել չուղեկցվող ուղեբեռը _______________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

__________________________

 _____ __________________ 20___թ.

(ստորագրությունը)

 

 Չուղեկցվող ուղեբեռի տեր հանդիսացող ուղևորի բացատրությունը.

Ես՝____________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________:

 

(ստորագրությունը)

 

Ընթերականեր՝

1._____________________________________________________

 

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

2._____________________________________________________

 

 (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

3._____________________________________________________

 

 (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Ես`_______________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

«Զվարթնոց» օդանավակայանի ուղեբեռների զննման N_________________________կետում կատարեցի

N____________________________________________________________________________չվերթի

 (նշել չվերթի համարը և ուղղությունը )

չուղեկցվող ուղեբեռի զննում __________________________________________________________

 (նշել օրը, ժամը, ուղևորի անունը, ազգանունը, ուղեբեռի կտրոնի համարանիշը և ուղեբեռի հետ մնալու պատճառը)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

և դրանից հետո N_______________________________________________________________չվերթի չուղեկցվող ուղեբեռը հանձնեցի __________________________________օդանավակայանի կորած

իրերի բաժին:

 

Հանձնեց_________________________________________________________________________________

                                    (հանձնող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)

Ստացա_____________________________________________________________________________

                                     (ստացող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)

_____________________________

      (նշել ստացման օրը, ժամը):

 

Ձև N 11

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԶՆՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

_____________ 20  թ.

                                 քաղ. ___________, օ/դ ____________________

 

Ես`_______________________________________________________________________________________________

 (օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________________________________________________________________________________

 

սույն արձանագրությամբ,

 

N________________________________________________________________________________

 (օրը, ժամը, նշել չվերթի համարը և ուղղությունը)

 

 չվերթի ուղևոր__________________________________________________________________________

                                           (ուղևորի անուն, ազգանունը)

 

ՀՀ կառավարության 27.05.2004 թվականի N944-Ն որոշմամաբ սահմանված կարգով զննման ընթացակարգերից հրաժարվելու պատճառով _____________________________________________

 

     

_________________________________________________________________________________________________________-ին

 

(նշել հանձնման օրը, ժամը)

 

հանձնեցի____________________________________________________________________________________________________

                                           (նշել իրվապահ մարմնի պաշտոնատար անձի տվյալները)

 

____________________________________________________________________________________-ին:

 

Հանձնեց_______________________________________________________________________________

(օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

Ընդունեց_______________________________________________________________________________

(ոստիկանության պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

  

  • Քննարկվել է

    06.09.2018 - 22.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3783

Տպել