Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասում «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 311.1-ին հոդվածի՝

1)  վերնագիրը և 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« Հոդված 3111.

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը

  1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական կամ ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
     պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի,  հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար` 

     պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

3) 5-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն գլխի իմաստով հանրային ծառայողներ են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձինք:

 

Հոդված 3.  Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 1-ին մասում «անձ չհանդիսացող» բառերից հետո լրացնել «հանրային պաշտոն զբաղեցնող անձի, » բառերը:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 312.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3121.

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը

  1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը,այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական, ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 5.  Օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 1-ին մասում «անձ չհանդիսացող» բառերից հետո լրացնել «հանրային պաշտոն զբաղեցնող անձի, » բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 314.2-րդ հոդվածի վերնագրում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 344-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից, ինչպես նաև 347-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    29.08.2018 - 13.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1936

Տպել

Առաջարկներ`

Արեն Մնացականյան

03.09.2018

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասում ակնկալվող փոփոխությունը՝ «ինքնավար պաշտոն» ձևակերպման ամրագրումը տարընթերցման և տարակարծիք մեկնաբանության տեղիք է տալու, քանի որ օրենսդրական տեսանկյունից ո՛չ ՀՀ քննչական կոմիտեի, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին և ո՛չ էլ Իրավական ակտերի մասին օրենքներում «ինքնավար պաշտոն» հասկացություն գոյություն չունի, ուստի հասկանալի չէ, թե ովքեր են համարվելու «ինքնավար պաշտոն» զբաղեցնող անձինք: Կարծում եմ, կարող է օգտագործվել առավել հստակ ձևակերպում. օրինակ, «քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի, հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված անձի»: Հիմնավորումը. ըստ էության դատվածության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը տվյալ կառույցներում վերաբերվում է քննիչին և նրա վերադասներին, ովքեր էլ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով լիազորություն ունեն նախաքննություն իրականացնելու:

Տեսնել ավելին