Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը (այդ ժամանակահատվածում ներառվում է նաև այդ պաշտոնում որպես պետական հատուկ ծառայող պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը)».

2) 5.1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը (այդ ժամանակահատվածում ներառվում է նաև այդ պաշտոնում որպես պետական հատուկ ծառայող պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը)»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին» բառերով.

2) 3-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում նաև այդ պաշտոնում որպես պետական հատուկ ծառայող աշխատելու)» բառերով.

3) 3-րդ մասի 2-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելավճարի և հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ նաև այդ պաշտոնում որպես պետական հատուկ ծառայող), դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ նաև այդ պաշտոնում որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».

1) 3-րդ մասի 2-րդ կետի 8-րդ պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում» բառերից հետո լրացնել «(հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնում)» բառերը.

2) 4-րդ մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողին (հատուկ քննչական ծառայության ծառայողին)» բառերով, իսկ «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը.

3) 5-րդ մասի 1-ին պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին (այդ թվում՝ նաև այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցրած անձին)» բառերով.

4) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում» բառերը փոխարինել «դատավորի պաշտոնում կամ ինքնավար պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.08.2018 - 13.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7307

Տպել