Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2017  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի n 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) օրենքով սահմանված հիմքերի փոփոխությունների՝ իրավակիրառական պրակտիկայից բխող, օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարությունը որոշում է.

  1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) գործողությունը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացված 900013000428 արտաբյուջետային միջոցների հաշվին մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը փոխանցված ֆինանսական միջոցների հետ վերադարձը մասհանումներ կատարած կազմակերպությունների հաշվի համարներին:
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարին՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել քվոտայի ներդրման արդյունքում գործնականում ի հայտ եկած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների բազմակողմանի վերլուծություն և ըստ այդմ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավա­րության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջի օրենքով սահմանված հիմքերի փոփոխությունների նախագիծը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  • Քննարկվել է

    14.03.2017 - 29.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

14.03.2017 10:54

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7528

Տպել