Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի՝

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  նշանակում և ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև Աշխատակազմում քաղաքացիական ծառայության  ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբի  պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին․

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  հաստատում է Աշխատակազմում քաղաքացիական  ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

3) 15-րդ կետում <<նկարագրերը>> բառը փոխարինել <<անձնագրերը>> բառով

4) 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<< 9) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Բյուջետային գրասենյակի աշխատակարգը, բյուջետային գրասենյակի քաղաքացիական ծառայության  պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և պաշտոնի նշանակման առանձնահատկությունները , ինչպես նաև Բյուջետային գրասենյակի քաղաքացիական ծառայողների կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները >>

Հոդված 3. Օրենքի 139-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<3. Հանրապետության նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք, ոստիկանության ծառայողը, ազգային անվտանգության ծառայողը, հարկադիր կատարողը, փրկարար ծառայողը, հարկային ծառայողը, մաքսային ծառայողը, քրեակատարողական ծառայողը, զինծառայողները:

 

Հոդված 3. Օրենքի 160-րդ հոդվածը շարարդել հետևյալ խմբագրությամբ

<<Հոդված 160.

Աշխատակազմը

 

  1. Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձևակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, որը գործում է օրենքների և իր կանոնադրության հիման վրա:
  2. Աշխատակազմում ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում ծառայության առանձնահատկությունների մասին» օրենքով:

 

Հոդված 4. Օրենքի 162-րդ հոդվածի ՝

1) 3-րդ մասում << Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան>> բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում ծառայության առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով>> բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում ծառայության առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված կարգով։

3) 6-րդ մասում <<Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան>> բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում ծառայության առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Հոդված 5. Օրենքի 163-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մաս հետևյալ խմբագրությամբ․

<<4․ Բյուջետային գրասենյակում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում ծառայության առանձնահատկությունների մասին» օրենքով։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7528

Տպել