Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի թիվ ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է դատական ակտերիհարկադիրկատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, որպես  պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և 4-րդ մասի 6-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1-ն մասում «Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերից հետո լրացնել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,» բառերը:

2) Հոդվածը լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.

            «3. Հարկադիր կատարողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են հարկադիր կատարողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

  1. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով:
  2. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 «Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները

 

  1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝  ելնե­լով այդ պաշ­տոնները զբաղեցնող անձանց աշ­խա­տանքի կազմակերպման և ղեկավարման պա­տաս­խա­­նատվու­թյան, որոշումներ կա­յաց­նելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներ­կա­յա­ցուց­չու­թյան, խնդիր­­ների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիք­­ների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
  2. Հարկադիրկատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    • հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ.
    • հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոններ.
  3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումնիրականացվումէ հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Անվանացանկում չեն ներառվում գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների պաշտոնները:
  4. Հարկադիրկատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ):
  5. Գլխավոր հարադիր կատարողը և նրա տեղակալները համարվում են վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, ովքեր ի պաշտոնե հարկադիր կատարողներ են։:
  6. Սույն օրենքը գլխավոր հարադիր կատարողի և նրա տեղակալների վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհվում է նաև գլխավոր հարկադիր կատարողին և նրա տեղակալներին: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը և 5-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

  1. Սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր զինվորական ծառայությունից ազատվել են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով):
  2. Հարկադիրկատարման ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում և (կամ) առկա  է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
  3. Հարկադիրկատարողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

1.1 Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները  մրցույթը հաղթահարելուց հետո՝ մինչև պաշտոնի նշանակվելը, ներգրավվում են  մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է  հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:»

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 12.  Հարկադիր կատարման ծառայության պաշտոններում նշանակելու պայմանները, հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի  չափանիշները

 

  1. Գլխավորհարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:
  2. Գլխավորհարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոն, առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:
  3. Հարկադիրկատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երկու տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  4. Հարկադիր կատարման առաջատար խմբի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի և փորձի:
  5. Հարկադիրկատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:

 

Հոդված 10. Օրենքի 12.1 հոդվածի՝

  1. 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Բացառությամբ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների, մյուս հարկադիր կատարողները պաշտոնի նշանակվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հարկադիր կատարման ծառայության կողմից:

  1. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 9-րդ, 12-րդ և 40-րդ հոդվածների պահանջները:».
  2. Հոդվածի 3- 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 12.2-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»

2. 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ատեստավորումը» բառը փոխարինել «կատարողականի գնահատումը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) Վերնագրում «ատեստավորման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «կատարողականի գնահատումը» բառերով:

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հարկադիր կատարողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի՝

     1) 1-ի և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«1. Հարկադիր կատարողի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

  1. Հարկադիրկատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառել) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».
  2. 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 16.  Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը

 

  1. Հարկադիր կատարողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
  2. Հարկադիրկատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երևանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք և առավելագույնը հինգ տարվա ծառայություն անցնելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ:»:

 

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկադիր կատարողի հիմնական իրավունքներն են՝

2) 1-ին մասի 1- 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի 9-րդ կետից հանել «և ատեստավորման» բառերը.

4) Հոդվածի երկրորդ մասը հանել:

 

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկադիր կատարողի հիմնական պարտականություններն են՝»

2) 1-ին մասի 1- 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«2.Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա) 2-րդ կետում «այլ» բառից առաջ լրացնել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը.

բ) 9- րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

գ) 12-րդ կետից հանել «մասնագիտական և» բառերը.

2) 3-րդ մասի՝

ա)1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ)2-րդ մասից հանել «նաև» և «այլ» բառերը:

 

Հոդված 19. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում «պաշտոնեական» բառը փոխարինել «ծառայողական» բառով:

 

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1) վերնագրում «խրախուսանքի տեսակները» բառերը փոխարինել «խրախուսանքները» բառով:

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Հարկադիր կատարողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարողների նկատմամաբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց կողմից նշանակված հարկադիր կատարողների նկատմամբ:

  1. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիրկատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավորհարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:».

3) 3- 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
  2. Հարկադիր կատարողի նկատմամաբ կարող է կիրառվել նաև մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:
  3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավորհարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարողների նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
  4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավորհարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
  5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց կողմից նշանակված հարկադիր կատարողների նկատմամբ:»:

 

Հոդված 24. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը

 

  1. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
  2. Հարկադիր կատարման ծառայության անձնակազմի կառավարման ստորաբաժանումում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության պաշտոն:»:

 

Հոդված 25. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Օրենքի 38-րդ հոդվածի`

1) 1-ին մասի՝

ա) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

            «7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի գ. ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.».

8) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.».

բ)9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ) 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«12) հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

          14) երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.».

2)  Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով.

«2. Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

  1. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկադիր կատարողի լիազորությունները:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:»:

 

Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3- 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1. և 52.2. հոդվածներով.

 

  «Հոդված 52.1.

Պաշտոնի անձնագիրը

 

  1. Բացառությամբ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների պաշտոնների՝ հարկադիր կատարման մյուս պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
  2. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնների անձնագրերը հաստատում է գլխավոր հարկադիր կատարողը:

 

    Հոդված 52.2.

Հարկադիր կատարողի անձնական գործը

 

  1. Հարկադիր կատարողիծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Հարկադիր կատարողի անձնական գործը վարում է կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7520

Տպել