«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին»
Արդի ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործավարությունում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինելու են գալիս էլեկտրոնային փաստաթղթերը։ ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի կանոնակարգել ՀՀ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, դրանց հաշվառումը և պահպանումը, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ստեղծումը, որն իր մեջ ներառում է այդ փաստաթղթերի ստեղծումից մինչև դրանց օգտագործումը՝ հաշվառման, նկարագրման և տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման միջոցով:
Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ ևս կանոնակարգված չէ հիշյալ գործընթացների մեծ մասը։
Միջազգային փորձի հիման վրա առաջարկվում է լրացումներ կատարել նշված որոշման մեջ, մասնավորապես, կանոնակարգել պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակերպումը, դրանց հաշվառումը և պահպանության ապահովումը։
Ելնելով վերոհիշյալից, առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 198-Ն որոշման մեջ, առավել կանոնակարգելու ՀՀ կառավարության աշխատակազմի թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման և պահպան ման գործընթացները։
-
Քննարկվել է
13.03.2017 - 28.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 11181
Տպել