Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 Մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված  քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում   զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների և քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի և դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:

 2․  «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը,  այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ։

3․ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին։

2.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

 Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

3.

Ակնկալվող արդյունքը

 

 Մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին։

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1395

Տպել