Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «ծառայության անցնելու» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով, «ծառայողների» բառը՝  «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «պաշտոնավարման» բառով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնները համարվում են ինքնավար պաշտոններ:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ քննչական ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է <Քաղաքացիական ծառայության մասին> օրենքը։

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «հատուկ քննչական ծառայության ծառայող» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետի «պետական ծառայություն իրականացնող անձ» բառերից առաջ լրացնել «սույն օրենքի իմաստով» բառերը, իսկ «քննչական կոմիտեի ծառայողները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի քննիչները» բառերով:

Հոդված 5. Օրենքի 2-րդ գլխի վերնագրի «ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց».

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Ծառայության անցնելու» բառերը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության կարող է անցնել» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն կարող է զբաղեցնել» բառերով.

3) 2-րդ մասի  «ծառայության ծառայողի պաշտոնում» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոնի» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված և պահեստազորում հաշվառված քաղաքացին:»:

5) 4-րդ մասի «ծառայության չի կարող անցնել» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոնի չի կարող նշանակվել» բառերով.

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

2) 1-ին մասի «ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «ծառայությունում բարձրագույն» բառերով.

3) 2-րդ մասի «ծառայության գլխավոր» բառերը փոխարինել «ծառայությունում գլխավոր» բառերով.

4) 2.1-ին և 2.2-րդ մասերի «ծառայության գլխավոր» բառերը փոխարինել «ծառայությունում գլխավոր» բառերով.

5) 5-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

2) 2-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով:

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով:

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 2-րդ մասի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով.

Հոդված 13. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «ծառայություն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողը ծառայությունից» բառերը փոխարինել «ծառայություն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից» բառերով.

3) 1-ին մասի 4-րդ կետի «ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «ծառայություն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.

4) 1-ին մասի 5-րդ կետի «ծառայությանը» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար» բառերով.

5) 1-ին մասի 8-րդ կետի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայություն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

6) 1-ին մասի 9-րդ հոդվածի «ծառայողի» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

7) 1-ին մասի 10-րդ կետի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայություն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

8) 1-ին մասի 11-րդ կետի «ծառայության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով.

9) 2-րդ մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայություն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2)  1-ին և 4-րդ մասերում «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում և 5-րդ մասում «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով:

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

2) 3-րդ մասի «ծառայողներին» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «պաշտոն զբաղեցնելու» բառերով.

3) 4-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով.

4) 5-րդ մասի «ծառայողին» բառը փոխարինել «ինքնավար զբաղեցնողին» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «պաշտոնավարման» բառով.

5) 7-րդ և 8-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի»:

Հոդված 17. Օրենքի 3-րդ գլխի վերնագրի «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂ­ՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

Հոդված 18. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 10-րդ կետերի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ 4-րդ կետի «ծառայողի» բառը՝ «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

3) 2-րդ մասի 11-րդ կետի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերով:

Հոդված 19. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով.

3) 1-ին մասի 5-րդ կետի «ծառայության» բառը փոխարինել «կատարած աշխատանքի» բառերով, իսկ 10-րդ կետի «ծառայության» բառը փոխարինել՝ «աշխատանքի» բառով.

4) 2-րդ մասի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով:

Հոդված 20. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 2-րդ մասի «Ծառայողի» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայու­թյուն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

Հոդված 21. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «երկարամյա ծառայության» բառերը փոխարինել «երկարամյա պաշտոնավարման» բառերով.

3) 3-րդ մասի «ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ աշխատանքի» բառերով.

4) 8-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով, իսկ «ծառայողներին» բառը՝ «անձանց» բառով:

Հոդված 22. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի 6-րդ կետի «ծառայությունից» բառը փոխարինել «պաշտոնից» բառով:

Հոդված 23. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ և 4-րդ մասերի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով.

2) 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ 6-րդ կետի «ծառայողի» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

Հոդված 24. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 2-րդ, 7-րդ 8-րդ, 10-րդ և 16-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայող» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով.

3) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 4-րդ մասի «ծառայության ծառայողները» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով, իսկ 3-րդ մասի 3-րդ կետի «ծառայությունից» բառը՝ «պաշտոնից» բառով.

4) 5-րդ և 6-րդ մասերի «ծառայողները» բառը փոխարինել «աշխատողները» բառով, իսկ «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով.

5) 7-րդ մասի «ծառայողի» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

6) 9-րդ և 14-րդ մասերի «Ծառայողն» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով.

7) 12-րդ մասի 4-րդ կետի «ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.

8) 15-րդ մասի «Ծառայողի» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայու­թյուն­­ում պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով:

Հոդված 25. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով, իսկ «ծառայողները» բառը՝ «անձինք» բառով.

3) 3-րդ մասի «հատուկ քննչական ծառայության ծառայողին վերապատրաստ­ման գործուղելու դեպքում ծառայողն» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելու դեպքում անձը» բառերով.

4) 4-րդ մասի «ծառայության ծառայողներն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 26. Օրենքի 4-րդ գլխի վերնագրի «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂ­ՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

Հոդված 27. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»» բառերը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»» բառերով:

Հոդված 28. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողներն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 29. Օրենքի 27-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

Հոդված 30. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայու­թյուն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ 1-ին կետի «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով:

Հոդված 31. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 4-րդ մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով, իսկ «ծառայության ծառայողներին» բառերը՝ «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

3) 4-րդ մասի «ծառայողի» բառը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

Հոդված 32. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին և 2-րդ մասերի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայու­թյուն­ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7052

Տպել