Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

   Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու ընթացակարգերի ներդրումից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաները տրամադրվում են պետական գնումների  ընթացակարգերով հաղթող ճանաչված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Սույն ընթացակարգերը հաճախ բողոքարկվում են մրցույթի մասնակիցների կողմից, որի պատճառով հազարավոր հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձիք չեն կարողանում ժամանակին ստանալ իրենց անհրաժեշտ պարագաները: Բացի այդ, 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման ընդունումը ակնհայտ դարձրեց, որ պետական հավաստագրերի հիման վրա պարագաների տրամադրման դեպքում հնարավորություն է տրվում հաշմանդամություն ունեցող անձին ընտրոլու իր կարիքներին համապատասխան պարագան՝ իրեն հարմար որակավորված կազմակերպությանից:

   Միաժամանակ,  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների հաշվառման տեղեկատվական համակարգի կատարելագործման աշխատանքներին և ոլորտում իրականացվող ուսումնասիրություններին զուգահեռ, անհրաժեշտություն է առաջանում Որոշման մեջ կատարել որոշ հստակեցումներ, որոնք առնչվում են  պարագաների տրամադրման գործընթացի կազմակերպման հետ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

  Առաջարկվում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պարագաները տրամադրել պետական հավաստագրերի հիման վրա, ինչ արդյունքում պարագաների տրամադրման գործընթացը կդառնա ավելի հասցեական և արդյունավետ:

Նախագծով առաջարկվում է 18-30 տարեկան լսողական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում՝ իրավասու մարմինների կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա ստանան եվրոպական արտադրության լսողական սարք:

Սա կնպաստի հաշմանդամության կանխարգելմանը, ինչպե նաև լսողական խնդիրներ ունեցող անձանց ներառմանը հասարակություն` որակյալ, հասցեական ծառայությունների մատուցման միջոցով:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

1. Հասցեկան և նպատակային ծառայությունների տրամադրում

2. 18-30 տարեկան լսողական խնդիրներ ունեցող անձիք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ իրավասու մարմինների կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա կստանան լսողական սարք ձեռք բերելու պետական հավաստագրեր:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ   

          Նախագծի ընդունմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու  և ՀՀ  կառավարության  2006 թվականի  սեպտեմբերի  22-ի թիվ 1369-Ն և  2007 թվականի  ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1035-Ն որոշման մեջ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման կապակցությամբ  նախատեսվում է  պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ոչ էական ավելացում /15 անձ` 30 հավաստագիր /2,400.0 հազ.դրամ/: 

  

 

  • Քննարկվել է

    27.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7578

Տպել