Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կապի Տարածաշրջանային Համագործակցության կազմակերպության կողմից ցուցանիշներ չեն հավաքագրվում և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվել է:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման հիման վրա այժմ իրականացվում է կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչական վիճակագրական ցուցանիշներ հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը: Վերը նշված որոշմամբ սահմանված են պետական մարմինների կողմից տեղակատվությունների տրամադրման ժամկետները:

Միաժամանակ նախկինում Կապի Տարածաշրջանային Համագործակցության կազմակերպության կողմից հավաքագրվում և հրապարակվում էին ԱՊՀ անդամ պետություններում կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վիճակագրական ցուցանիշները, իսկ այժմ նման ցուցանիշներ չեն հավաքագրվում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման հիման վրա այժմ իրականացվում է կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչական վիճակագրական ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ավելի ճշգրտված տեղեկատվության հավաքագրում և հրապարակում:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հավաքագրվող տեղեկատվությունը կլինի ավելի ճշգրտված, իսկ հրապարակվող տեղեկատվությունը լիարժեք:

   

ՏԵՂԵԿԱՆՔ

 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցման մասին

    Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 ՏԵԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման առընչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

      Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի  N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    22.08.2018 - 07.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6529

Տպել