ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից բխում է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը, որոնցով նախատեսվում է վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործըն­թացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (աուդիտորական կազմակեր­պու­­թյուն­ների ռեեստր):

 2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունները ենթակա են լիցենզավորման պետական լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) կողմից:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական ծառայությունների իրականացումը հանել լիցենզավորվող ծառայությունների ցանկից և նշված ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտ լիցենզավորման գործընթացը փոխարինել մասնագիտացված կառույցների կողմից աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարմամբ:

 4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումն է:

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ աուդիտորական ծառայությունների իրականացումը կհանվի լիցենզավորվող ծառայությունների ցանկից և լիցենզավորման գործընթացը կփոխարինվի աուդիտորական կազմակերպությունների ռեեստրով:

 

  • Քննարկվել է

    17.08.2018 - 01.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7214

Տպել