Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին>>  թիվ 1810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և որոշմամբ հաստատված N1 և N2  հավելվածների վերնագրերում  և ամբողջ տեքստում <<տրանսպորտի և կապի>> բառերը փոխարինել <<տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների>> բառերով.

2) որոշման N1 հավելվածի 8-րդ կետի <<բ>> ենթակետի <<միջազգային հաղորդակցությունում>> բառերը փոխարինել <<ուղևորների և բեռների>> բառերով,

3) որոշման N1 հավելվածի 8-րդ կետի <<ժդ>> և <<ժե>> ենթակետերը հանել,

4) որոշման N1 հավելվածի 8-րդ կետը լրացնել  նոր <<իգ>>-ից  մինչև <<իզ>> ենթակետերով`

<< իգ) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղու օտարման շերտի և պաշտպանական գոտիների օգտագործման ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ, իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

իդ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների, բեռնա- ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող հսկիչ սարքերի` թվային տախոգրաֆների  կահավորմանը և շահագործմանը, քարտերի շահագործմանը և ստուգաչափմանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ներկայացվող պահանջների կատարման  նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

իե) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից միջազգային հաղորդակցությունում բեռնաուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների կշռային հարաչափերի(կշռային պարամետրերի) նկատմամբ ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

իզ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների համար նախատեսված տոմսերի վաճառքի գործընթացի կազմակերպման և իրացման ընթացքի նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում:>>:

     5) որոշման N1 հավելվածի 12-րդ կետը <<է>>, <<ժ>>, <<ժա>> ենթակետերից, 15-րդ կետից  և 16-րդ կետից հանել  <<և  տարածքային  մարմինների>> բառերը:

       6) որոշման N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.03.2017 - 29.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8656

Տպել