Հիշել նախագիծը

«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 17.08.2018 10:29:17 Առաջարկում եմ ներկայացնել, թե որն է առաջարկվող նախագծի առավելությունը, որոնք են նրա արդյունավետությունը ֆինանսական, գիտության, ռիսկերի գնահատման ոլորտի կայուն զարգացման, օբյեկտիվության և այլ տեսանկյուններից: Քննարկվել է արդյոք այլ մոտեցում և եթե այո, ապա ինչպես եք գնահատել առաջակվող նախագծի արդյունավետությունը: Նախագիծը ավելի քան 2 տարի քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների,կազմակերպությունների և անձանց հետ: Եթե դուք ունեք կոնկրետ առաջարկություն շահագրգիռ կողմի առումով, ապա ՀՀ գյուղատնտեսության նախարարութ-յու¬նը և սննդամթերքի անվտան-գության տեսչական մարմինը պատրաստ են նախագծի քննարկմանը՝ ցանկացած ձևաչափով:
2 Թաթուլ Ստեփանյան 17.08.2018 10:36:16 Առաջարկում եմ վերանայել և վերախմբագրել առաջարկվող նախագիծը, այն տրամաբանությամբ, որը կնպաստի ռիսկերի գնահատման ոլորտում, շուկայական մրցակցային հարաբերությունների զարգացմանը: Այսինք կստեղծվի հնարավորություն, որով <<Պատվիրատուն>> կընտրի թե ինչ ընթացակարգով և որ կազմակերպության հետ աշխատի, ունենա ընտրելու հնարավորություն: Նախագծի նպատակն է սննդամթերքի անվտանգության, անաս-նաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի գնահատումն այսուհետ իրականացնել (որը դեռևս չի կատարվում) գիտական կազմակեր-պությունների կողմից, իսկ վերջիններս այս ոլորտներում այնքան էլ շատ չեն, իսկ նշվածները համարվում են այս ոլորտների լավագույն գիտնական կառույցները, ինչպես իրենց կադրային, այնպես էլ կուտակված փորձի առումով: Հետագայում օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված կհստակեցվեն այն բոլոր բացերը, որոնք կնպաստեն այս ոլորտներում գիտական ներուժի զարգացմանը:
3 Թաթուլ Ստեփանյան 17.08.2018 10:39:26 Առաջարկում եմ վերանայել առաջարկվող նախագիծը, քանի որ ռիսկի գնահատումն իմպերատիվ կարգով այս կամ այն կազմակերպությանը մենաշնորհելու մտադրությունը խիստ վիճահարույց է, այդպիսի քաղաքականությունը կասկածի տակ է դնում ռիսկի գնահատման ոլորտում այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ ունենալու հեռանկարը և զրկում է ալտերնատիվ գիտական կարծիք ունենալու հնարավորությունից: Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանի¬տա-րիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացվում է ռիսկի վերլուծության հիման վրա: Ռիսկի վերլուծությունը կազմված է ռիսկի գնահատման, ռիսկի կառա¬վար-ման և ռիսկի հաղորդակցության երեք առանձին փոխկապակցված փուլերից: Ռիսկի գնահատումն իրակա¬նացնում է գիտական կազմակերպութ¬յունը (կենտրոնը), ռիսկի կառա¬վարումը՝ ռիսկ կառավարող լիազոր մարմինը (ՀՀ կառավարությանը ենթա¬կա սննդամթերքի անվտան¬գության տեսչական մարմինը):
4 Թաթուլ Ստեփանյան 17.08.2018 10:43:31 Նախագծի այս բովանդակությամբ ընդունումը չի նպաստում նշված ոլորտի գիտական ներուժի բացահայտմանն ու կայացմանը, այն կթուլացնի նաև <<Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն>> և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի <<Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ների <<պատվերների լրացուցիչ շուկաներ>> ունենալու նպատակաուղղվածությունը: Որոշմամբ սահմանվում են այն կազմակերպությունները, որոնք առայժմ լավագույնն են ճանաչվել այս ոլորտում: Դրանց հմտությունների և ներկա վիճակին խնդրում ենք ծանոթանալ որոշման նախագծի հիմնավորման «Առաջարկվող կարգավորման բնույթը» բաժնում:
5 Թաթուլ Ստեփանյան 17.08.2018 10:44:22 <<Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ը ուղղակի ենթակայությամբ գործում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կազմում, ակնհայտ է, որ առկա է կազմակերչական շահ, որը կասկածի տակ է դնում <<գնահատողի>> կողմից իրականացված ցանկացած արդյունքը: Ի կատարումն «Պետական կառավար-ման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 10) կետի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտան-գութ¬յան պետական ծառայությունը վերակազմավորվելու է և ներկայում ընթանում են քննարկումներ տեսչա-կան մարմնի կառույցի և գործառույթ-ների հստակեցման, ինչպես նաև ենթակայության հարցերի վերաբերյալ: Ըստ քննարկումների` ամենայն հավանականության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը չի գործի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ:
6 Թաթուլ Ստեփանյան 17.08.2018 10:45:23 Առաջարկում եմ հետ կանչել ներկայացված նախագիծը, կրկին անգամ մասնագիտական քննարկումներ նախաձեռնել ներգրավելով բոլոր շահագրհիռ անձանց և կազմակերպություններին: Նախագիծը ավելի քան 2 տարի քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների,կազմակերպությունների և անձանց հետ: Ուստի լրացուցիչ քննարկումներ կազմակերպելը համարում ենք ոչ նպատակահարմար: