Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                          ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                                                          

  Հ Ր Ա Մ Ա Ն

 

                                                                                                                                   

   “______”___________2018 թ.                                                                              N______Ն

                       ք. Երևան

         

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ                   28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 3-ի նիստի թիվ 2 արձանագրությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

       Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ` աղյուսակ/ կատարել հետևյալ  փոփոխությունները.

  1. Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի «0-842.0ՄՀց» բառերը փոխարինել «821.0-842.0ՄՀց» բառերով, իսկ «852.0-880.0ՄՀց» բառերը փոխարինել «862.0-880.0ՄՀց»  բառերով:
  2. Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «1765-1805ՄՀց» բառերը փոխարինել «1785-1805ՄՀց» բառերով և «1860-1910ՄՀց» բառերը փոխարինել «1880-1910 ՄՀց» բառերով:
  3.   Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

 

                       ՆԱԽԱՐԱՐ                                                                                Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 “______”___________2018թ

                   ք. Երևան  

 

                    

  • Քննարկվել է

    15.08.2018 - 31.08.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6466

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ