Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

 

  1. Անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների կատարումը պայմանավորված է օրենսգրքով սահմանված վարչական տույժի նշանակման դեպքերը և չափերը համահունչ դարձնելու, ինչպես նաև դրանց հստակեցման անհրաժեշտությամբ:

Խնդիրը ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի 02.12.2016թ. նիստին, որի ժամանակ հաստատվել է խնդրի լուծման անհրաժեշտությունը:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասով և 1703 հոդվածով սահմանված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով: Միևնույն ժամանակ հստակեցված չէ, թե վերոհիշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը կոնկրետ որ դեպքերում են կիրառվում:

Հարկ ենք համարում նշել, որ տուգանքների կիրառման հարցում առավել խոցելի են ՓՄՁ-ները, որոնց մոտ առավել հաճախ հանդիպում են վարչական իրավախախտումների այնպիսի դեպքեր, ինչպիսիք են՝

  • հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, հարկային մարմիններօրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություն սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը,
  • հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը:

Օրենսգրքով ոչ հստակ սահմանված տուգանքների նվազագույն և առավելագույն չափերի կիրառման դրույթները թույլ են տալիս կիրառող մարմնի կողմից ցուցաբերել հայեցողական մոտեցում: Իսկ առավել տարածված՝ Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության խախտումների դեպքերում տուգանքը կիրառվում է բացառապես առավելագույն չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածից բխում է, որ վարչական տույժի նպատակն է վարչական տույժի ներգործությամբ վարչական իրավախախտում կատարած անձից պահանջել հարգելու և պահպանելու օրենքների պահանջները, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը ուղղված է ՀՀ պետական մարմինների կողմից կիրառվող վարչարարության հայեցողական մոտեցումների բացառմանը և վարչական իրավախախտումների  հստակեցմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է`

  • Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը;
  • Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Հստակեցնել 169.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 170.3 հոդվածով սահմանված վարչական տույժերի նշանակման դեպքերը` ապահովելով վարչական խախտումների և դրանց նկատմամբ կիրառվող  տուգանքների համարժեքությունը:

 

  • Քննարկվել է

    14.08.2018 - 30.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7360

Տպել