Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Լևոն Գալստյան 20.08.2018 10:01:18 1․ ՓՀԷԿ-երի հզորության վերին շեմը նորից պետք է դարձնել 10ՄգՎտ՝ 30-ի փոխարեն։ 2․ Կառուցումն արգելել նաև անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ու դրանց բուֆերային գոտիներում հոսող գետերի վրա։ 3․ 150 մետր շառավիղով արգելքը չի կարող ընդունելի լինել ջրագրական և ջրաերկրաբանական հուշարձանների համար, քանի որ դրանց գլխավոր բաղադրիչը հենց ջուրն է։ Այս դեպքում պետք է արգելվի հուշարձանի ողջ ջրահավաք ավազանում, եթե դա բացասական է ազդելու հուշարձանի ջրի քնակի վրա։ 1.Ընդունվել է ի գիտություն 2. Պարզաբանում 3. Պարզաբանում
2 Gayane Atoyan 20.08.2018 13:32:38 Նորից կարգավորում եք հօգուտ ՀէԿ-ի, բայց ոչ հօգուտ բնության․ կարելի է չէ ի նպաստ բնության և հարակից բնակիչների ևս դրույթներ ներառել այս չափորոշիչների մեջ․․․ նաև, մի քիչ անհասականլի է չափորոշիչ ասվածը, արդյոք ի նկատի ունեք սահմանաչափերը? Առաջարկում եմ նաև անպայման ընդգրկել այն հղումները կոնկրետ, որոնց օգնությամբ պետք է իրականացնել այս ՇՄԱԳԸ՝ օրինակ <ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում> որտե՞ղ պետք է գտնել այս սահմանաչափը, հարկ է դրա հղումը ևս ներառել։ Պարզաբանում
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: