Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2018 թվականի հաշվետվության /հողային հաշվեկշռի/ մասին>>

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Շահեն Շահինյան 15.08.2018 19:50:13 Առաջարկում եմ հաշվետությունը ներկայացնել, ավելի մանրամասն, ներկայացնելով յուրաքանչյուր համայնքի հողային ֆենդը առանձին-առանձին: Սա թափանցիկության շատ լավ ցուցանիշ է: Մարզերի կտրվածքով հողային ֆոնդի ներկայացումը շատ սահամանափակ պատկերացում է տալիս տվյալ մարզի վերաբերյալ, իսկ համայնքներով ներկյացման դեպքում պատկերը առավել ակընհայտ կլինի, հնարավոր կլինի վերլուծել ոչ միայն համայնքները առանձին-առանձին, այլ նաև մարզի առանձին մասերը: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Առաջարկությանն ընդհանուր առմամբ դրական վերաբերվելով հանդերձ, հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 23,10,2000թ. թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, մարզպետները ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե են ներկայացնում հողային հաշվեկշիռները` մարզերի կտրվածքով: