Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծ

Նախատեսվում է 2019 թվականին ապահովել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու  մասին» արձանագրային որոշման հավելվածում՝ 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերում «2018թ․ ընթացքում» բառերը փոխարինվել է «2019 թվականի ընթացքում» բառերով։  

  • Քննարկվել է

    03.08.2018 - 20.08.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6337

Տպել

Առաջարկներ`

Հայկանուշ Գրիգորյան

14.08.2018

կարծում եմ համընդհանուր ներառական կրթություն ներդնելով մենք կնվազեցնենք ուսուցման որակը, քանի որ ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող աշակերտը չի կարող հավասարազոր սովորել մնացած աշակերտների հետ, քանզի ներառական կրթության կարիք ունեցող աշակերտին ուսուցիչը պիտի առանձնակի ուշադրության արժանացնի, հետևաբար, մնացած աշակերտները չեն կարող յուրացնել այնքան, որքան ներում է նրանց հնարավորությունները: Սա սխալ համակարգ է: Այլ բան կլինի, եթե ասենք, նույն դպրոցում լիեն հատուկ ուսուցման կարիք ունեցող աշակերտներով դասարաններ: Ավելի լավ կլիներ դասարաններում աշակերտների քանակի որոշման մեջ փոփոխություն կատարվեր, և օպարտադրված 35 հոգի շեմը իջեցնել մինչև 25 աշակերտի: Այ այս տարբերակում, մենք կունենային առավել բարձր որակյալ ուսուցմամբ դասարաններ:

Տեսնել ավելին