Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 02.08.2018 10:14:46 «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման ժամկետի երկարացման առաջարկի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար առաջարկում եմ ներկայացնել քանակական և որակական ցուցանիշներ, հասկանալու համար ծրագրի ֆունկցիոնալ արդյունավետությունը: Չի ընդունվել «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի հիմնավորման մեջ ներկայացված են համապատասխան պարզաբանումները: