Հիշել նախագիծը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

           Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) աշխատակիցների խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի ավելացմամբ պետական միջոցներից հատկացվող ծախսերի նվազման անհրաժեշտությամբ:

 

         Ընթացիկ իրավիճակը

          Ներկայումս Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայան՝ ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձվում է գումար, որը փոխանցվում կամ վճարվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին: ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 26-ի N 938-Ն որոշմամբ սահմանված է արտաբյուջետային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:

Վերոնշյալ  արտոբյուջետային միջոցները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր ամիս տեսչական մարմնի աշխատողներին  պարգևատրել: Արդյունքում պարգևատրման միջոցով ամեն ամիս արձանագրվում է յուրաքանչյուր աշխատողի միջինը 10 տոկոս աշխատավարձի բարձրացում: Միաժամանակ հնարավորություն է ընձեռնվում առավել արդյունավետ իրականացնել տեսչական մարմնի համակարգի զարգացումը, ինչպես նաև պետական վերահսկողության ժամանակ ֆինանսավորվում են հսկիչ գնումները:  

 

         Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման նպատակով տրվող յուրաքանչյուր սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար գանձել վճար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Գանձվող գումարը վճարվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին:

Յուրաքանչյուր ամիս տեսչական մարմնի կողմից միջինը տրամադրվում է 150 սերտիֆիկատ և հավաստագիր:

Առաջարկվող կարգավորման նպատակն է պարգևատրումների միջոցներով բարձրացնել տեսչական մարմնի աշխատողների աշխատավարձները, ինչպես նաև ապահովել համակարգի զարգացման համար միջոցների հատկացումները:

Արդյունքում, առանց պետական բյուջեից միջոցների հատկացման, կգրանցվի տեսչական մարմնի աշխատողների աշխատակիցների բարձրացում, ինչպես նաև համակարգի պահպանման համար ավելի շատ միջոցների կհատկացվեն:

Միաժամանակ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որի արդյունքում արձանագրվել է, որ այլ պետություններում տվյալ ծառայության համար գանձվում շատ ավելի մեծ գումարներ:

 

Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 

        Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում:

 

 

                                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ  իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

 

                                                                                ՏԵՂԵԿԱՆՔ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում յուրաքանչյու տարի նախատեսվում է  եկամուտների  ավելացում՝ 125245000 դրամի և ծախսերի ավելացում 125245000 դրամի  չափով:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.07.2018 - 14.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7295

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Միրզոյան

30.07.2018

Ակնկալվող արդյունքը (շարադրել ...) Նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացում:

Տեսնել ավելին