ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի պետական քաղաքականության առաջնահերթություններից է խնամքի ծառայությունների փոխակերպման, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման և անկախ կյանքի ապահովման գործընթացին առնչվող գործողությունները և միջոցառումները: Այս համատեքստում իրականացվում է ապաինստիտուցիոնալացման խթանմանն ուղղված ծառայությունների համակարգի մոդելավորում, կսահմանվեն ապաինստիտուցիոնալացման սկզբունքները և դրան միտված քաղաքականության ուղղությունները։ Ներկայումս մշակման փուլում է ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է ընդլայնվեն և զարգանան համայնքահեն ծառայությունները։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել ստանալու անհրաժեշտ խնամք և սոցիալ վերականգնողական ծառայություններ, մասնավորապես՝ տնային խնամքի, լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժի և հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժի ծառայությունները պետական հավաստագրի միջոցով իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների որակի բարելավմանը, հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ապրելու իր տանը և իր համայնքում։
-
Տևողություն
13.05.2026 29.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 45
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: