«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի_________ N __–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «2․1-ին մասերի,» բառերից հետո լրացնել «47․3-րդ հոդվածի 6-րդ մասի,» բառերը։
2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում․
1) 1-ին կետում «նոտարները» բառից հետո լրացնել «, իսկ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դատարանները,» բառերը,
2) 2-րդ կետում «համապատասխան» բառից հետո լրացնել «, իսկ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դատարանները» բառերը,
3) 3-րդ կետում «նոտարների» բառից հետո լրացնել «և դատարանների» բառերը,
4) 4-րդ կետում․
ա․ 2-րդ ենթակետում «պալատում» բառից հետո լրացնել «, դատարաններում» կետադրական նշանը և բառը․
բ․ 3-րդ ենթակետում «մարմինները» բառից հետո լրացնել «, դատարանները» կետադրական նշանը և բառը,
5) 5-րդ կետում «նոտարների» բառից հետո լրացնել «և դատարանների» բառերը, իսկ «պալատի» բառից հետո «, դատարանների» կետադրական նշանը և բառը,
6) 11-րդ կետում «մասով» բառից հետո լրացնել «, իսկ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան, 2026 թ.
-
Տևողություն
12.05.2026 02.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 173
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: