Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------------ 2026 թ. № --------- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1)   Հավելվածի 3-րդ կետը «նորմատիվ որոշումների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների» բառերով.

2)  Հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի դեպքում սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հանրային քննարկումներ իրականացնելուց բացի պարտադիր է նաև հանրային լսումների անցկացումը:».

3)  Հավելվածի 23-րդ կետը «շահագրգիռ անձանց» բառերից հետո լրացնել «, իսկ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծերի դեպքում՝ նաև ձեռքբերողի (եթե ձեռքբերողը պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը չէ), օտարման ենթակա սեփականության սեփականատերի, սեփականությունը փաստացի տիրապետողների և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների».

4)  Հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի հանրային լսման մասին հայտարարությունը նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմնի (լիազոր մարմին) և օտարվող գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում (առկայության դեպքում), ինչպես նաև փակցվում է մարզպետարանի կամ օտարվող գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական շրջանի կամ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի հայտարարությունների ցուցատախտակի վրա:»

5)  Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.

«24.1. Հանրային քննարկում իրականացնող մարմինը հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի հանրային լսման մասին տեղեկատվությունը նախապես ներկայացնում է համապատասխան մարմիններին՝ սույն կարգի 24-րդ կետով նախատեսված հրապարակումներն իրականացնելու համար։».

6)  Հավելվածի 25-րդ կետում «հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում» բառերը փոխարինել «սույն կարգի 24-րդ կետում նշված աղբյուներում» բառերով:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Տևողություն

    08.05.2026 23.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 67

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: