Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1583-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ի N 1583-Լ ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.      Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առկա վիճակը

Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի զարգացումն ու համակարգված կառավարումը հանդիսանում են պետական կառավարման արդյունավետության բարձրացման, թվայնացման գործընթացների խորացման և տվյալահեն որոշումների ընդունման ապահովման հիմնարար նախադրյալներ։ Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի թեմատիկ տարածական տվյալների շերտերի հստակ դասակարգումն ու դրանց պատասխանատուների սահմանումը, ինչը թույլ է տալիս ապահովել տվյալների փոխգործելիությունը և համակարգված կիրառելիությունը տարբեր գերատեսչությունների միջև։

ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ գործող որոշմամբ սահմանված թեմատիկ տարածական տվյալների խմբերի ցանկը, թեև հանդիսանում է ոլորտի կարգավորման կարևոր գործիք, ներկայումս լիարժեք չի արտացոլում պետական կառավարման մարմինների կողմից ստեղծվող և վարվող տարածական տվյալների բազմազանությունն ու ծավալը։ Վերջին տարիներին արձանագրված տեխնոլոգիական առաջընթացը, տվյալների թվայնացման ինտենսիվ զարգացումը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում տվյալահեն մոտեցումների ընդլայնումը հանգեցրել են նոր տվյալների շերտերի ձևավորմանը և առկա տվյալների բովանդակային վերափոխմանը, ինչը պայմանավորում է գործող ցանկի արդիականացման անհրաժեշտությունը։

Միաժամանակ, ոլորտում պահպանվում են թեմատիկ տարածական տվյալների ստեղծման, դասակարգման և վարման տարբերակված մոտեցումներ, ինչը հանգեցնում է տվյալների կառուցվածքային անհամաչափության, սահմանափակում է դրանց համադրելիությունն ու փոխանակելիությունը, ինչպես նաև բարդացնում է ազգային գեոպորտալում դրանց արդյունավետ ինտեգրումը։ Նշված հանգամանքները վկայում են, որ գործող կարգավորումները որոշ դեպքերում չեն ապահովում ոլորտի ներկա պահանջներին համարժեք ճկունություն և ամբողջականություն։

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջացել լրամշակել թեմատիկ տարածական տվյալների խմբերի ցանկը և ավելացնել առաջնահերթ, հստակ տարածական շերտերը՝ որի համար հիմք է հանդիսացել համապատասխան ոլորտային լիազոր մարինների կողմից ներկայացված տեղեկատվութունը (կցվում է)` այն համապատասխանեցնելով ինչպես ազգային առաջնահերթություններին, այնպես էլ միջազգային լավագույն փորձին։ Առաջարկվող փոփոխությունները միտված են ապահովելու տվյալների համակարգված դասակարգում, բարձրացնելու դրանց փոխգործելիությունն ու հասանելիությունը, ինչպես նաև ստեղծելու առավել ամբողջական և արդիական իրավակարգավորող դաշտ։

Նախագծի ընդունումը կնպաստի տարածական տվյալների կառավարման համակարգի կատարելագործմանը, ազգային գեոպորտալի արդյունավետ գործարկմանը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը և տվյալահեն կառավարման մշակույթի զարգացմանը՝ ապահովելով ժամանակակից պահանջներին համահունչ, թափանցիկ և փոխկապակցված միջավայր։

2.    Կարգավորման առարկան և բնույթը.

Սույն նախագծով կարգավորման առարկան հանդիսանում է նոր, առավել հստակ թեմատիկ տարածական տվյալների շերտերի ցանկի և պատասխանատու մարմինների ավելացումը, արդիականացումը և համակարգումը՝ նպատակ ունենալով սահմանել դրանց բովանդակային ընդգրկման, կառուցվածքի և դասակարգման միասնական, հստակ և համադրելի շրջանակ։ Նախագծով նախատեսվում է հստակեցնել թեմատիկ տարածական տվյալների շերտերի կազմը՝ ապահովելով դրանց ամբողջականությունը, փոխկապակցվածությունը և համապատասխանությունը պետական կառավարման համակարգի արդիական պահանջներին։ Կարգավորման բնույթը կազմակերպչական է և ուղղված է տարածական տվյալների կառավարման գործընթացների միասնականացմանը, դրանց ստանդարտացմանն ու համակարգված զարգացմանը։

Նախագծի ընդունումը կձևավորի թեմատիկ տարածական տվյալների դասակարգման միասնական և ժամանակակից համակարգ, որը կնպաստի ազգային գեոպորտալի արդյունավետ գործարկմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածական տվյալների հասանելիության և օգտագործման ընդլայնմանը՝ ապահովելով տվյալահեն կառավարման շարունակական զարգացում :

3.      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել թեմատիկ տարածական տվյալների շերտերի ցանկի հստակեցում՝ ձևավորելով միասնական և տրամաբանական դասակարգման համակարգ։ Արդյունքում կկարգավորվեն դրանց ստեղծման և վարման գործընթացները։  Միաժամանակ կբարելավվի ազգային գեոպորտալում տվյալների ինտեգրման և ներկայացման արդյունավետությունը, կնվազեն կրկնությունները և կբարձրանա տվյալների որակը։

   Ընդհանուր առմամբ, նախագծի ընդունումը կնպաստի  թեմատիկ տարածական տվյալների ստեղծման, ստանդարտացման,  ազգային գեոպորտալին ինտեգրման համակարգված գործընթացին:

4.    Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսեր- փոփոխություններ չեն նախատեսվում:

5.      Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծով առաջարկվող կարգավորումները փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարեփոխումների, թվայնացման և տվյալահեն կառավարման ներդրման ռազմավարական ուղղությունների հետ։ Դրանք նպաստում են տարածական տվյալների ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը՝ ապահովելով տվյալների համակարգված կառավարում և արդյունավետ օգտագործում։

Նախագիծը համահունչ է տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացման, տվյալների փոխգործելիության ապահովման և պետական տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման ռազմավարական նպատակներին՝ նպաստելով միասնական թվային միջավայրի ձևավորմանը։

Արդյունքում ապահովվում է տարածական տվյալների ոլորտի զարգացումը՝ որպես պետական կառավարման արդիականացման կարևոր բաղադրիչ՝ աջակցելով ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթությունների իրականացմանը։

 

  • Տևողություն

    05.05.2026 25.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 137

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: