Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

-------- ——————— 2026 ԹՎԱԿԱՆԻ     N           

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի 2-րդ կետով, 6-րդ մասով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1.         Հաստատել՝

1)    պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման կարգը, պայմանները և շահառուների խմբերը՝ համաձայն N 1 հավելվածի

2)    պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման համար պահանջվող տվյալների ու դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

2.         Սահմանել, որ՝

1)    սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 և N 5 հավելվածներով սահմանված կարգով բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակում ներառված (հաշվառված) անձինք (ընտանիքները) պահպանում են իրենց հերթը և անհատույց եղանակով պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ստանալու իրավունքը, իսկ եթե որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով անձանց (ընտանիքների) հերթացուցակի հաշվառումից հանելու կամ կացարանի տրամադրման մերժման հիմքերը բացակայում են՝ կացարանի անհատույց եղանակով տրամադրման պայմանագրերը կնքվում են հետևյալ ժամկետներով՝

ա. միայն 65 տարին լրացած անձից կամ անձանցից բաղկացած ընտանիքներ՝ անժամկետ

բ. մյուս անձանց (ընտանիքների) դեպքում՝ 3 տարի ժամկետով

2)    սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 և N 5 հավելվածներով սահմանված կարգով սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման գործող պայմանագրերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը կամ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով լուծումը

3)    նախկին «Հանրակացարանններ» պետական ոչ առևտրային կազմակերպության շահառուները (բացառությամբ ք. Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ժամանակավոր բնակեցման համար օգտագործված հանրակացարանային սենյակներում բնակվող անձանց (ընտանիքների)) շարունակում են բնակվել իրեն հատկացված կացարանում մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը, եթե այդ անձանց (ընտանիքների)  հետ կնքված պայմանագիրն ավելի վաղ չի լուծվում պայմանագրով սահմանված դեպքերում։

  • Տևողություն

    30.04.2026 15.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 128

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: