Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը (այսուհետ՝ Գնահատման համակարգ), որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թվականին հուլիսի 1-ից։

Նշված մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքների վերլուծության արդյունքում՝ առաջացրել է Որոշման մեջ որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ, անհրաժեշտ տվյալները ստանալ ինքնաշխատ, 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար, անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով՝ ներկայիս սահմանված գույքահարկի չափի շեմն ավելացնել 25 տոկոսով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի առկայության դեպքում՝ բացառող գործոն դիտարկել միայն շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություններին, տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևում կատարել փոփոխություն։ Առաջարկվող փոփոխությունները միտված են Գնահատման համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը։

 

 

  • Տևողություն

    23.04.2026 11.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 87

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: