«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի կարգավորման բնույթը և ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» N 1048-Ն որոշմամբ (այսուհետ Որոշում) սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները, տեխնիկական անվտանգության պահանջները` ամբարձիչ կռունկների պատրաստման, բեռնաբռնիչ սարքերի, ինչպես նաև ամբարձիչ մեխանիզմների, հարմարանքների ու տարաների կառուցվածքի, դրանց տեղակայման, նորոգման ու շահագործման համար:
Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-328-Ն օրենքի ընդունմամբ, որի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 18-րդ հոդվածը, և 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարվել է ՀՀ ներքին գործերի նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 351-րդ և 352-րդ կետերով սահմանված «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահված գործառույթները հանել, դրանք վերապահել միայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշումները, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, փոխարինել գործող իրավական ակտերով:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ:
5․ Ակնկալվող արդյունքը․
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո կհստակեցվեն Որոշման հավելվածի 351-րդ և 352-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնող սուբյեկտների շրջանակները՝ ապահովելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև կվերանայվեն Որոշման մեջ առկա այն իրավական ակտերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել՝ դրանք փոխարինելով գործող իրավական ակտերով։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
22.04.2026 07.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 126
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: