ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Այլընտրանքային խնամքի կազմակերպման և իրականացման գործընթացների օրենսդրական հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներով և այլ հարակից օրենսդրությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՕ-364-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխություններն ու լրացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել բոլոր այն ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնք վերաբերում են այլընտրանքային խնամքին։ Գործող իրավակարգավորումների վերանայումից, հստակեցումից, նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելուց զատ՝ այլընտրանքային խնամքի եղանակներից մեկի՝ խնամակալության դեպքում առաջարկվում է սահմանել հստակ ընթացակարգ՝ հաշվի առնելով, որ այն առհասարակ բացակայում է։ Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավոր է նաև նրանով, որ կիրարկողների տեսանկյունից այն կլինի մեկ համապարփակ փաստաթուղթ՝ հնարավորություն ընձեռելով երեխայի այլընտրանքային խնամքին վերաբերող կարգավորումները, դրանց կապը տեսնել և կիրառել մեկ աղբյուրից։
Սույն նախագծի նպատակն է մեկ իրավական ակտով սահմանել երեխայի՝ այլընտրանքային խնամքի ընտանիքահեն եղանակները կազմակերպման գործընթացները՝ արդյունքում ունենալով միջազգային պարտավորություններին համահունչ, երեխայի լավագույն շահերը հաշվի առնող իրավական ակտ։
-
Տևողություն
20.04.2026 06.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 222
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: