Հիշել նախագիծը
<<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենք
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Թաթուլ Ստեփանյան 02.08.2018 09:42:35 | Հիմնական հասկացություններ բաժնում /հոդված 3/ կետ 21-ում խոսվում է ակտիվ ներգործության մասին, առաջարկում եմ վերախմբագրել, քանի որ առաջարկված մեկնաբանությունը վերաբերում է ներգործությանը ընդհանրապես, այլ ոչ ակտիվ կամ պասսիվ դրսևորմանը: | Ընդունվել է: | |||
| 2 | Թաթուլ Ստեփանյան 02.08.2018 09:45:08 | Նույն բաժնի 29 կետում կիրառվող <<կոնցետրացիա>> բառի փոխարեն կիրառել հայալեզու տարբերակը: | Ընդունվել է: | |||
| 3 | Թաթուլ Ստեփանյան 02.08.2018 09:50:30 | Հոդված 7, կետ 1 Առաջարկում եմ վերախմբագրել, որ հասարակական կազմակերպությունները ինքնուրույն գործելու, կատարված հետազոտությունների արդյունքները հրապարակելու լիազորություն ունենան: | Ընդունվել է մասնակի: |