Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ , , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը  և առաջարկվող կարգավորման նպատակը

    Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առավել նպատակահարմար է, որ կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանված լինի առանձին ՀՀ կառավարության որոշմամբ, քանի որ գործող կարգում չկա սահմանված  կաթի ընդունման կետի, կաթ ընդունողի և փորձաքնության հետ կապված հասկացությունները։ Խմբաքանակի և փորձաքննության հետ կապված կան առանձնակի յուրահատկություններ, ինչին մշտապես բախվում են տնտեսավարողները, մասնավորապես նախագծում սահմանվել են առանձին և միավորված խմբանքանակ հասկացությունները, վերամշակման ենթակա կամ շուկաներում վաճառքի ենթակա կաթը, ինչ ցուցանիշների նկատմամբ, ինչ պարբերականությամբ պետք է իրականացվի լաբորատոր փորձաքննություն և ինչ ժամկետներում։ Սահմանվել են նաև նմուշների ետ վերադարձման ակտի ձևի  հետ կապված դրույթներ, ինչպես նաև, թե որ արտադրանքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա չէ։   

     Հարկ է նշել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը այլևս գործունեության ծանուցման տեսակ չի համարվում, հետևաբար նախագծում  սահմանվել է դրույթ, որ փորձաքննությունը սոմատիկ բջիջների, պոտենցիալ վտանգավոր նյութերի (հակաբիոտիկների), թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, միկրոօրգանիզմների (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների) այդ թվում՝ պաթոգենների առկայությունը պարզելու համար, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման պարունակության նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել միայն հավատարմագրված լաբորատորիաներում։

   Վերոնշյալի հաշվառմամբ՝ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 156-Ն որոշման մեջ՝ այն է կաթի և կաթնամթերքին վերաբերող դրույթները անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել։

   Միաժամանակ անհրաժեշտ է նաև փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ։ Որոշման N 2 ձևում կատարվել է փոփոխություն՝ այն է, N 2 ձի անասնաբուժական վկայականը համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից տրամադրելուց անասնաբույժը պետք է  լրացնի նաև տեղեկատվություն, կենդանու հիվանդությունների բացակայության վերաբերյալ և նշվի, որ կաթի տվյալ խմբաքանակը ստացվել է առողջ կենդանուց, ինչպես նաև նշի որ մարզից,համայնքից, բնակավայրից է հավաքվել կաթը և հավաքման ժամը։

   Հարկ է նշել, որ  N 2 ձևի անսանաբուժական վկայականը տրամադրվում է  նաև վերամշակման, պահման, պահպանման, նպատակով, հետևաբար այս համատեքստում փոփոխություն է կատարվել նաև վերագրում։

   Փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-ն որոշման մեջ։ Որոշումը լրացվել է նոր գլխով, որտեղ սահմանվել են կաթի ընդունման կետին ներկայացվող առանձնակի պահանջները, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկան սահմանված կաթի ընդունման կետին ներկայացվող պահանջներ և այս համատեքստում բացակայում են համապատասխան ստուգաթերթերը, որպեսզի Սնննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող տեսուչը իրականացնի ստուգում։ Ստուգումները իրականացվում են իրացման ստուգաթերթերի շրջանակներում, իսկ հստակ պահանջների սահմանման դեպքում, տեսուչները ստուգումներ իրականացնելիս կառաջնորդվեն այն ստուգաթերթով, որտեղ նախագծի ընդունումից հետո լրացում կկատարվի ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշման մեջ։ Սահմանվել են նաև կաթի փոխադրմանը ներկայացվող պահանջները։

    Միաժամանակ համաձայն ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-98-Ն օրենքի 1-ին հոդվածի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանվել է «սննդամթերքի հիգիենային, ինչպես նաև սննդամթերքի առանձին տեսակների հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը» լիազորող նորմը։

     Այս համատեքստում համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված օրենքի դրույթին՝ ապահովելով լիազորող նորմի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումները:

  2. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

  Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

  3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

        «Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» և մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

       «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 51-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      «Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» և մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5.  Ակնկալվող արդյունքը

      «Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» և մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի, ընդունումը կնպաստի առավել արդյունավետ իրականացնել վերահսկողությունը և վերանայել որոշ խնդրահարույց դրույթներ։      

 

  • Տևողություն

    18.04.2026 08.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 128

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: