«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի բնակչության մեծ մասը հանդես է եկել Փոքր Վեդի բնակավայրը Խոր Վիրապ բնակավայրի անվանափոխելու նախաձեռնությամբ:
Բնակավայրի անվանափոխության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել այն, որ Վեդի համայնքում ընդգրկված են Վեդի քաղաքային և Փոքր Վեդի գյուղական բնակավայրեր:
Անվանման կրկնման պատճառով հաճախ քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջանում է շփոթմունք:
Բնակավայրի անվանափոխության նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ Փոքր Վեգի բնակավայրը հասարակության լայն շրջանակներում հայտնի է որպես «Խոր Վիրապ բնակավայր» անվանմամբ, ինչպես նաև այն, որ դեպի Խոր Վիրապ վանական համալիր տանող ճանապարհը հենց Փոքր Վեդի բնակավայրի կենտրոնական Հ-11 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով է անցնում։
Վերոնշյալ գործընթացի համար բնակիչների հետ անցկացվել են հանդիպում-քննարկամներ, հանրային լսում և խորհրդակցություններ, որի արդյունքում, հիմք ընդունելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի դրույթները (կրկնվող անունները վերացնել) բնակիչների կողմից բարձրացված և հավանության արժանացած այս հարցը ներառվել է Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։ Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 19-ի «Բնակավայրն անվանափոխելու վերաբերյալ պետական լիազոր մարմին առաջարկություն ներկայացնելու մասին» №106-Ա որոշմամբ տրվել է հավանություն բնակավայրի անվանափոխման աշխատանքների հետագա ընթացքը կազմակերպելու համար։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ աղյուսակի 4-րդ կետում «Փոքր Վեդի» բառերը փոխարինել «Խոր Վիրապ» բառերով
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում կվերանա միևնույն համայնքում երկու բնակավայրերի անվանումների կրկնությունների առկա իրավիճակը:
5. ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունր կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է:
-
Տևողություն
16.04.2026 02.05.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 449
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: