Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«       » ____________  2026 թ. ____ – Ն

 

  

ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի  15-րդ հոդված 2-րդ մասի 25-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.    Հաստատել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2.    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N18-Ն որոշումը:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածի 13-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

                                        

     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                   Երևան

 

 

 

 

Հավելված
ՀՀ
կառավարության 2026 թ.
__________ N ___
-Ն որոշման

ԿԱՐԳ

ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ

 

1.                Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները:

2.               Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված իմաստով:

3.               Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանումը:

4.               Ընդերքօգտագործողը գետաողողատներում գտնվող հանքավայրերից ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումը իրականացնում է միայն օրվա լուսավոր ժամերին՝ հետևյալ պայմանների պահպանմամբ.

1)                ողողատահունից ջրհոսքի բացակայության պայմաններում,

2)               գետերի միջվարարումների փուլում՝ վերականգնված պաշարների քանակի փաստագրումից հետո,

3)               գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումների արդյունքների փաստագրումից հետո,

4)               հիդրոմորֆոլոգիական կայունության ապահովմամբ, որի շրջանակներում արդյունահանման հետևանքով պետք է բացառվեն՝

ա. գետի բնական հունի փոփոխությունը,

բ. ափերի քայքայումը,

գ. ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը,

դ. հիդրոտեխնիկական կառույցների (այդ թվում՝ կամուրջների, ջրառի կետերի, գետի հունի արգելապատնեշների և այլ ինժեներական կառույցների) անվտանգության խախտումը,

ե արդյունահանման թույլատրելի առավելագույն խորության գերազանցումը, որը չպետք է ցածր լինի գետի բնական հունի հատակի բազմամյա միջին մակարդակից։

5.   Ողողատահունը գետահովտի այն մասն է, որն ընդգրկում է գետի հունը և վարարումների ժամանակ պարբերաբար ողողվող տարածքները (ողողատները), որոնցում տեղի է ունենում ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների բնական կուտակում և վերականգնում:

6.               Գետերի միջվարարումների փուլը՝ գետերում վարարումների և ափամերձ տարածքների ջրածածկման ընթացքի ավարտից հետո մինչև հաջորդ վարարումների մեկնարկն ընկած ժամանակահատվածն է:

7.               Վարարումների փուլի ավարտից հետո, մինչև արդյունահանման աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև արդյունահանման աշխատանքների ավարտից հետո, սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմանների պահպանումը փաստագրվում է ընդերքօգտագործողի կողմից տոպոգրաֆիական հանույթների միջոցով, և փաստագրող նյութերը երկօրյա ժամկետում ներկայացվում են բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին։

8.               Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով ընդերքօգտագործողը յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացնում է գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետով:

9.               Սույն կարգի 8-րդ կետով պահանջվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում  ընդերքօգտագործողն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետով:

10.         Սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված մշտադիտարկման արդյունքները (տոպոգրաֆիական հանույթները) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացվում նաև էլեկտրոնային եղանակով` թվային տարբերակով DXF կամ Shape files (.shp) ֆորմատներով:

11.           Գետաողողատային տիպի հանքավայրերից՝ ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) վերականգնվող պաշարների արդյունահանման ծավալները չպետք է գերազանցեն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանված  հանքի տարեկան արտադրողականության ծավալները:

12.          Գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ունեցող անձը գետաողողատից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տևողության (ժամկետի) և արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, արդյունահանման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ։

13.          Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացվում են բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլներով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-35-րդ կետերով սահմանված պահանջներով։

14.          Տնտեսվարողների գործունեության հետևանքով սահմանային գետի բնական հունի փոփոխության, դրա իրական վտանգի առաջացման կամ սահմանային պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ստեղծման դեպքում՝ տեսչական մարմնի կողմից խախտումների և թերությունների բացահայտման հիման վրա տրված հանձնարարականների (կարգադրագրերի) համաձայն և դրանցով սահմանված ժամկետներում, տնտեսվարողը պարտավոր է սեփական միջոցներով իրականացնել հունի վերականգնման կամ առաջացած հետևանքների վերացման աշխատանքները։

15.          Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տեսչական մարմնի որոշմամբ կասեցվելու կամ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դադարեցվելու վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանաբար տեսչական մարմինը կամ լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ տվյալ տնտեսվարողի մուտքը սահմանային շերտ սահմանափակելու նպատակով:

16.          Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2.5-րդ մասով նախատեսված՝ ազգային անվտանգության, արտաքին գործերի, պաշտպանության կամ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից ներկայացված գրության հիման վրա բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ընդերքօգտագործողի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում, որը ենթակա է անհապաղ կատարման:

17.          Սույն կարգի պահանջների պահպանման պետական վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի ղեկավար                                          Ա Հարությունյան

  • Տևողություն

    06.04.2026 22.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 138

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: