Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2026 թվականի N ...... -Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-347-Ն օրենքի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետի և 29-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ և 51-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հաստատել`

1)             պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճաների հաշվարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2)            պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3)            վարձակալի կողմից պետական գույքի բարելավման համար ներկայացվող ներդրումային ծրագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4)            պետական գույքի վարձակալության պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի։

2. Պետական գույքը տրամադրվում է վարձակալության Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին, Պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետների աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության  սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Հանրային հեռարձակողի խորհրդին, Կենտրոնական բանկին (այսուհետ՝ Պետական մարմիններ), պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ Կազմակերպություն), 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ Ընկերություն), պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին (այսուհետ՝ Հիմնադրամ), օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին (Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին) (եթե այլ բան նախատեսված չէ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով), ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և համայնքներին՝ ուղղակի եղանակով, մրցույթով կամ էլեկտրոնային աճուրդով։

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) են վերապահվում՝

1) պետական գույքի ուղղակի եղանակով, մրցույթով և աճուրդով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդների և մրցույթների կազմակերպումն ու անցկացումը։ Ընդ որում, աճուրդն իրականացվում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն

2) պետական գույքի վարձակալության պայմանագրերի կնքումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը։ Ընդ որում՝ վերահսկումն իրականացվում է պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների կամ պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կատարվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա.

3) պետական գույքի վարձակալության պայմանագրերի հաշվառումը.

4) պետական գույքի վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը Կազմակերպությունների, Ընկերությունների, Հիմնադրամների կառավարումն իրականացնող լիազոր մարմնին։

4. Սահմանել, որ պետական գույքն առավելագույնը հինգ տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում Կոմիտեի նախագահի հրամանով, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ։ Ընդ որում․

1) սույն որոշման 2-րդ կետում նշված Պետական մարմիններին, Կազմակերպություններին, Ընկերություններին, Հիմնադրամներին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին պետական գույքը վարձակալության է տրամադրվում ուղղակի եղանակով, անորոշ ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ առանց գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու։ Ընդ որում իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքի մասով վարձակալության տրամադրման գործընթացն իրականացվում է փակ ընթացակարգով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով,

2) սույն որոշման 2-րդ կետում նշված ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց (բացառությամբ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված Կազմակերպությունների, Ընկերությունների, Հիմնադրամների), անհատ ձեռնարկատերերին և համայնքներին պետական գույքը հինգ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել առավելագույնը տաս տարի ժամկետով՝ գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում,

3) սույն որոշման հիմքով կնքված վարձակալության պայմանագիրը՝ ժամկետն ավարտվելուց հետո, կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն կետով նախատեսված ձևով։ Ընդ որում երկարաձգման ժամկետը չի կարող գերազանցել նախկին պայմանագրով սահմանված ժամկետը։

     5. Պետական մարմինների ղեկավարները և Կազմակերպությունների, Ընկերությունների, Հիմնադրամների կառավարումն իրականացնող լիազոր մարմինների ղեկավարները՝ սույն որոշման համաձայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության նպատակով առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին։

6 Սահմանել, որ՝

1)             սույն որոշման հիմքով Պետական մարմիններին, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին (Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին), ինչպես նաև ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և համայնքներին վարձակալության տրամադրված պետական գույքը կարող է տրամադրվել ենթավարձակալության Կոմիտեի համաձայնությամբ, իսկ Կազմակերպությունների, Ընկերությունների, Հիմնադրամների կողմից վարձակալած տարածքները ենթավարձակալության տրամադրելիս համապատասխանաբար՝ Կազմակերպությունների, Ընկերությունների, Հիմնադրամների կառավարումն իրականացնող լիազոր մարմնի և Կոմիտեի համաձայնությամբ։ Ընդ որում՝

ա․ուսումնական (հանրակրթական, մասնագիտական ուսումնական, արտադպրոցական դաստիարակության, մանկապատանեկան մարզական ուսումնական, բարձրագույն ուսումնական), ինչպես նաև մարզական, գիտական և մշակութային կազմակերպություններում սննդի կազմակերպման նպատակով առանձնացված տարածքները, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքները ենթավարձակալության են տրամադրվում տվյալ Կազմակերպության, Ընկերության և Հիմնադրամի կողմից իրականացված մրցույթի արդյունքում ընտրված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ին,

բ․սույն ենթակետի ա․ պարբերությամբ նախատեսված մրցութային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից, որի կազմում կընդգրկվեն Կազմակերպության, Ընկերության, Հիմնադրամի (հանձնաժողովի նախագահ, երեք անդամ) և համապատասխան պետական լիազոր մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներ,

գ․սույն ենթակետի ա․ պարբերությամբ նախատեսված դեպքերում տարածքները ենթավարձակալության են տրամադրվում առավելագույնը 5 տարի ժամկետով, ընդ որում՝ պայմանագրում պետք է ներառել դրույթ, ըստ որի ենթավարձակալը պայմանագիրը ժամկետից շուտ խզելու դեպքում պարտավոր է վճարել տուգանք՝ մնացած ժամանակաշրջանի վարձավճարի 10%-ի չափով

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված Կոմիտեի համաձայնությունը ստանալու համար համապատասխան Պետական մարմինը, իսկ Կազմակերպության, Ընկերության, Հիմնադրամի կողմից վարձակալած տարածքի ենթավարձակալության դեպքում՝ վերջիններիս կառավարումն իրականացնող լիազոր մարմինը, գրությանը կից Կոմիտե են ներկայացնում նաև առնվազն հետևյալ տեղեկությունները՝

ա. ենթավարձակալության տրամադրման նպատակի վերաբերյալ,

բ. որոշված ամսական վարձավճարի չափի վերաբերյալ,

գ. ենթավարձակալության տրամադրման ժամկետի վերաբերյալ,

դ ենթավարձակալության տրամադրվող տարածքի մակերեսի վերաբերյալ,

ե սույն կետի 1-ին ենթակետի ա պարբերությամբ նախատեսված դեպքերում՝ նաև մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը․

3) համապատասխան Պետական մարմինը, Կազմակերպությունը, Ընկերությունը կամ Հիմնադրամը՝ ենթավարձակալության պայմանագրից ծագող օգտագործման իրավունքի գրանցումը սահմանված կարգով իրականացնելուց հետո, սույն կետի 1-ին ենթակետի համաձայն կնքված ենթավարձակալության պայմանագրերի և ենթավարձակալության պայմանագրերից ծագող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների պատճենները պարտավոր են 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Կոմիտե, իսկ Կազմակերպության, Ընկերության, Հիմնադրամի կողմից տարածքների ենթավարձակալության տրամադրման դեպքում՝ նաև վերջիններիս կառավարումն իրականացնող լիազոր մարմնին՝ հաշվառման նպատակով։

7. Սույն որոշման համաձայն վարձակալության, իսկ սույն որոշման 2-րդ կետում նշված Պետական մարմինների, Կազմակերպությունների, Ընկերությունների և Հիմնադրամների կողմից նաև ենթավարձակալության տրամադրված պետական գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 7-րդ կետով նախատեսված դեպքերում ենթավարձակալությունից մուտքագրված միջոցների 50 տոկոսը, տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև Կազմակերպությունների, Ընկերությունների և Հիմնադրամների կառավարման լիազոր մարմինների ներկայացմամբ, որպես Պետական մարմիններին, Կազմակերպություններին, Ընկերություններին և Հիմնադրամներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել համապատասխան Պետական մարմնին, ինչպես նաև Կազմակերպության, Ընկերության, Հիմնադրամի կառավարումն իրականացնող համապատասխան մարմնին` տվյալ Կազմակերպությանը, Ընկերությանը և Հիմնադրամին փոխանցելու համար:

9. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պետական գույքի վարձակալության պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ ժամկետների երկարաձգման գործընթացն իրականացվելու է սույն որոշմամբ սահմանված կարգով:

 10. Սույն որոշման հիմքով վարձակալության տրամադրված տարածքների կոմունալ բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի կողմից՝ այլ կազմակերպությունների հետ սպասարկման պայմանագրեր կնքելու միջոցով, բացառությամբ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված Պետական մարմիններին, Կազմակերպություններին, Ընկերություններին, Հիմնադրամներին վարձակալությամբ տրամադրված պետական գույքի, որի սպասարկումն իրականացվում է կենտրոնացված կարգով՝ համապատասխան կազմակերպության կողմից։ Պետական գույքից ենթավարձակալության տրամադրված տարածքների դեպքում ենթավարձակալի հետ կոմունալ՝ էներգետիկ, կապի, հակահրդեային և աղբահանության համար կնքվում է սպասարկման պայմանագիր։ Եթե ենթավարձակալությամբ տրամադրված տարածքը ընդհանուր շենքից առանձնացված տարածք չէ և կոմունալ ծառայությունների իրականացումը լրացուցիչ ծախսերի կատարման պատճառով նպատակահարմար չէ առանձնացնել, ապա ենթավարձակալի համաձայնությամբ կնքվում է վարձակալի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ընդ որում, «Հանրային  ծառայությունների  կարգավորման  պարտադիր  վճարների  մասին» օրենքով սահմանված ծառայությունների դեպքում հիմք է ընդունվում օրենքի  8-րդ հոդվածով սահմանված կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման սխեման։

11 Սույն որոշումը չի կանոնակարգում

1)   պետական գույքը վարձակալության իրավունքի մասին պայմանագրերին համապատասխան, մինչև 15 օր ժամավճարով (ընդ որում՝ նշված ժամկետը 1 տարվա մեջ յուրաքանչյուր օգտագործողի (տնտեսվարողի) մասով չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը), իսկ արտադպրոցական ծրագրեր իրականացնող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ առանց ժամկետային սահմանափակման, ինչպես նաև թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից երրորդ անձանց կրթամշակութային, թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար տրամադրվող տարածքների օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթացը։ Ընդ որում՝ նշված դեպքերում ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքում է վարձակալը՝ Կոմիտեի, իսկ Կազմակերպության, Ընկերության, Հիմնադրամի կողմից վարձակալած տարածքի տրամադրման դեպքում՝ նաև վերջիններիս կառավարումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ,

2)          Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցուցակում ընդգրկված հուշարձանների և դրանց զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացը։

12Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, վեցամսյա ժամկետում, մշակել․

1) ուսումնական (հանրակրթական, մասնագիտական ուսումնական, արտադպրոցական դաստիարակության, մանկապատանեկան մարզական ուսումնական, բարձրագույն ուսումնական), ինչպես նաև մարզական, գիտական և մշակութային կազմակերպություններում սննդի կազմակերպման, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների ընտրության մրցույթի կազմակերպման կարգը,

2) կանոնակարգել սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայությունների մատուցման գործընթացը։

13․Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման հիմքով երեք տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրված տարածքների մասով վարձակալության պայմանագիրը կնքելուց յուրաքանչյուր երեք տարին մեկ իրականացնել վարձավճարի չափի վերահաշվարկ՝ դրա նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) նպատակով, և ապահովել կնքված վարձակալության պայմանագրերում համապատասխան փոփոխությունների կատարումը։

14.  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշումը։

15. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և ընթացքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման այն գործընթացների վրա, որոնցով արդեն իսկ առկա են Կոմիտե մուտքագրված հայտեր։ Դրանք իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների։

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ                               Ն. Փաշինյան

Երևան

 

 

  • Տևողություն

    02.04.2026 23.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի վարձակալություն

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 119

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: