Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի 669-N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 669-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 669-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվում են սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները: Որոշման համաձայն՝ սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 10-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) են ներկայացնում շահառուների ցուցակը, որը Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ճշգրտվելուց հետո մինչև հունվարի 15-ը ներկայացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հաստատմանը:  Նախարարի կողմից հաստատված շահառուների ցուցակը՝ Նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը փոխանցում է «Գազպրոմ Արմենիա», «Հայկական էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ՝ ընկերություններ)։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընկերությունների հետ պայմանագրային իրավակարգավորումներն իրականացվում են Նախարարության գլխավոր քարտուղարի կողմից, ով օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է Նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

 

11 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման համաձայն շահառուների ցուցակները ճշգրտվում են Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից, հաստատվում Նախարարի կողմից, ստորագրվում Նախարարության գլխավոր քարտուղարի կողմից և ներկայացվում ընկերություններին։ Գտնում ենք, որ և´ Նախարարի, և´ Նախարարության գլխավոր քարտուղարի կողմից շահառուների ցուցակների հաստատումը/ստորագրումը նպատակահարմար չէ և ժամանակատար է, քանի որ շահառուների ցուցակների ճշգրտումն արդեն իսկ իրականացվում է համապատասխան ստորաբաժանման կողմից և դրանց հաստատման/ստորագրման համար կարող  է բավարար լինել միայն Նախարարության գլխավոր քարտուղարի կողմից դրանց հաստատումը/ստորագրումը՝ հիմք ընդունելով Նախարարության գլխավոր քարտուղարի օրենսդրությամբ սահմանված լիազորությունները։ 

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է, որպեսզի  ընկերություններին ներկայացվող շահառուների ցուցակները տրամադրվեն միայն Նախարարության գլխավոր քարտուղարի հաստատմամբ՝ Որոշումից հանելով Նախարարի կողմից դրանց հաստատման վերաբերյալ իրավակարգավորումները։

 

2 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

 

3 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Տևողություն

    01.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 82

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: