Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՄԱՐԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ, ՄԱՐԶԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԵՎ ՕՐԱՊԱՀԻԿԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ, ՄԱՐԶԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ  ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԵՎ ՕՐԱՊԱՀԻԿԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Կառավարության սահմանած չափով և կարգով հատուցվում են գիշերավարձը, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ինչպես նաև օրապահիկը: Վերոնշյալ կարգավորումը, ըստ էության, ուղղված է Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Ընդ որում՝ ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը գործուղման մեկնած աշխատողներին փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ:

Վերոհիշյալը վկայում է «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝

1) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման դեպքերը,

2) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը,

3) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման կարգը և ժամկետը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցելու կապակցությամբ կատարված ծախսերը հատուցելու դեպքերի, չափի և կարգի հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    10.07.2018 - 25.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7307

Տպել