Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.10.2025 - 17.11.2025

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված չափորոշիչներին, ինչի արդյունքում ակնկալվում է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների իրացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծում և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարձր որակի ապահովում՝ կարգավորելով երեխաներին տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
Մնաց {days} օր
2 1107

Քննարկվել է 29.09.2025 - 14.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության երեխայի և մերձավոր ազգականներից՝ երեխայի տատու, պապու, եղբոր (այդ թվում՝ խորթ), քրոջ (այդ թվում՝ խորթ), ծնողի քրոջ կամ եղբոր, հետ տեսակցությունների խոչընդոտելու համար, որն այս պահին բացակայում է՝ անհավասար պաշտպանության ներքո վերցնելով երեխայի տարբեր մերձավոր ազգականներին, մասնավորապես՝ տարանջատում դնելով երեխայի տատու, պապու, քրոջ և եղբոր նկատմամբ մի կողմից, և երեխայի հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր և մորաքրոջ նկատմամբ՝ մյուս կողմից, այն դեպքում՝ երբ գործնականում հենց այդ անձինք են շատ հաճախ կապ պահում երեխայի հետ՝ առավել ևս ծնողներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Այսինքն, ներկայացված Նախագծով հավասար երաշխիքներ կսահմանվեն երեխայի և մերձավոր այլ ազգականների հետ շփման առնչությամբ, կհստակեցվի Օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով «մերձավոր ազգական» հասկացությունը, կբացառվեն տարընթերցումները և կվերանա օրենսդրական բացը: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև քրեական պատասխանատվություն երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝ ապահովելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում ուղղակի ամրագրված նորմը: Նախագծով սահմանվել է նաև առցանց սեռական բռնության կամ շահագործման և արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի կիրառմամբ երեխաների վտանգման դեպքերին համապատասխան կարգավորումներ:
Մնաց {days} օր
4 1042

Քննարկվել է 02.06.2025 - 17.06.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում երեխայի խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը:
Մնաց {days} օր
4 1417
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: