Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

03.03.2026 18.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել համայնքի վարչական տարածքում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի գանձման հետ կապված հարցերը: Նախագծի ընդունման արդյունքում այն դեպքերում, երբ համայնքը կգտնի, որ իր կողմից մատուցված ծառայության համար պետք է սահմանի տեղական վճար՝ այն կնախատեսի համայնքի ավագանու որոշմամբ, իսկ նախատեսված չլինելու դեպքում՝ դրանք կտրամադրվեն անվճար:
Մնաց {days} օր
0 345

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հոդված 157․19. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից օրենքով նախատեսված գործունեության սահմանափակումների պահանջները խախտելը 1.     Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը` 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:                             2.    Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կազմած նախագծերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը` 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                             3.     Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը (բացառությամբ երաշխավորության դեպքերի)՝ 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                              
Մնաց {days} օր
0 804
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: