Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հոդված 157․19. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից օրենքով նախատեսված գործունեության սահմանափակումների պահանջները խախտելը

1.     Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը`

1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:                            

2.    Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կազմած նախագծերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը`

1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                            

3.     Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը (բացառությամբ երաշխավորության դեպքերի)՝

1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                            

 

  • Քննարկվել է

    23.12.2025 - 07.01.2026

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 628

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: