Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.10.2025 - 26.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով, որ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում թեև մեկ տարում ավելի քան  3000 նոր ուսուցիչ է համակարգ մուտք գործել, այնուամենայնիվ, ուսուցչի թափուր տեղը համալրելու գործընթացը դեռևս լուծված համարել չի կարելի, հետևաբար, ԱԺ 2-րդ ընթերցմանը ներկայացվող «Հանրակրթության» մասին օրենքում ընդունվելուց հետո առաջիկայում հնարավորություն է տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի առնվազն 40-79 կրեդիտ (կրեդիտների մասով բուհից տեղեկանքի ներբեռնումը պարտադիր է) կամավոր ատեստավորմանը մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող անձանց: Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք է ներկայացնելու նաև նույն օրենքի նախագծում սահմանվող՝ 80 և ավելի կրեդիտ ունեցող անձը՝ գործընթացի թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու նկատառումներից ելնելով: Սահմանվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում բողոքարկումը մասնակցի կողմից  իրականացվում է արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործող հարթակի միջոցով: Նախագծով հստակեցվում է, որ ուսումնական խմբակները նույնպես հաշվարկվում են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվում են հավելավճարի սկզբունքները: Հարկ է նշել, որ ֆինանսավորումն իրականացվում է խմբակների ժամերի ներառմամբ, և սույն փոփոխությամբ դա ամրագրվում է նաև որոշման մեջ, ինչը լրացուցիչ ֆինանսական միջոցների ծախս չի նախատեսում: Հստակեցվում է կրկին ատեստավորվելու արդյունքում ավելի բարձր և ավելի ցածր արդյունքը, որն ըստ նախագծի՝ սահմանվում է կետերով: Առնվազն  40-79 կրեդիտ, իսկ մյուս դեպքում՝ 80 կրեդիտի մասով կարգավորումները նախագծում ներառվելու արդյունքում բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի՝ հաշվի առնելով, որ այդ շահառուներին կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում  ֆինանսական միջոցներ տրամադրելը նախատեսված բյուջեի շրջանակից դուրս չի գա:
Մնաց {days} օր
31 12152

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանձնվում են նախարարությանը և այնուհետև ԿՏԱԿ-ին՝ էլեկտրոնային ենթահամակարգում թարմացման նպատակով, ինչը ենթադրում է մի քանի ադմինիստրատիվ միջանկյալ փուլերի առկայություն և տվյալների՝ ձեռքով փոխանցման կամ հաստատման գործողությունների անհրաժեշտություն։   Առաջարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել տեխնիկական լուծում, որը հնարավորություն կտա տվյալների ուղիղ, ավտոմատացված փոխանցումն իրականացնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ԿՏԱԿ-ի էլեկտրոնային ենթահամակարգի միջև՝ բացառելով միջնորդավորված գործողությունների անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
9 2007

Քննարկվել է 08.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալները հաստատելով ստեղծել հնարավորություն հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։
Մնաց {days} օր
0 1968

Քննարկվել է 08.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկումը, համապատասխան հայտարարագրի ձևանմուշների հաստատման միջոցով հնարավորություն ստեղծել հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելու համար։
Մնաց {days} օր
0 1424

Քննարկվել է 07.10.2025 - 23.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի 1950-Ն որոշման 3-րդ կետի 2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնի 21.2՝ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ» կետը, այն նկատառումով, որ դրանից հետո նշված մասնագետների վարձատրությունը կկազմակերպվի գործավճարի սկզբունքով։ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը գործավճարի սկզբունքով սահմանելու հարցը տարեբեր ձևաչափերով տևական ժամանակ քննարկվել է։ Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ` անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը գործավճարի սկզբունքով կազմակերպելը չի կարող արդյունավետ լինել, գործնականում կարող են առաջ գալ նաև անկանխատեսելի խնդիրներ և ռիսկեր, որոնք կարող են խոչընդոտել անձի ֆունկցիոնալության գնահատման ամենօրյա գործընթացը: Ուստի նախագծով նախատեսվում է պահպանել անձի ֆունկցիոնալության գնահատման մասնագետների  վարձատրության գործող սկզբունքները՝ չխաթարելու համար նոր ներդրված համակարգի կայունությունը:      
Մնաց {days} օր
0 1482

Քննարկվել է 07.10.2025 - 24.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կառուցապատողներին հնարավորություն ընձեռելով կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների հաշվին ձեռք բերել պետական դրամային պարտատոմսեր։ Այս փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ պահպանելով հատուկ հաշվի միջոցների նկատմամբ սահմանված իրավական երաշխիքները։
Մնաց {days} օր
0 1897

Քննարկվել է 07.10.2025 - 23.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության գործող որոշումներում՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով կացարանով ապահովման և հետագայում սեփականաշնորհման գործընթացը հստակեցնելու նպատակով։ Նախագիծը նպատակ ունի բացառել կարգավորումների կրկնությունը, սահմանել հստակ ժամկետներ և մեխանիզմներ շահառուների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված սեփականաշնորհման իրավունքի իրացման արդյունավետ ընթացակարգեր։ Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և համահունչ է կառավարության ռազմավարական ծրագրերին՝ ուղղված բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը։  
Մնաց {days} օր
0 1573

Քննարկվել է 07.10.2025 - 27.10.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու և 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
8 2215
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: