Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.11.2025 - 25.11.2025

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքային ծառայության համակարգում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո անհրաժեշտ է ապահովել համայնքների աշխատակազմերում կադրային գործի վարման գործընթացների օրինականությունը, փաստաթղթաշրջանառության միասնականությունը և համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։
Մնաց {days} օր
0 1176

Քննարկվել է 10.11.2025 - 25.11.2025

ՀՀՇՆ 20-03․01-2025 «ՀԱՆՔԱՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՋՐԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն շինարարական նորմերով սահմանվում են ստորգետնյա և մակերևութային ջրերից հանքափորվածքների պաշտպանության  (այսուհետ՝ պաշտպանություն)  նախագծման պահանջներ՝ կիրառելով ջրիջեցում, ջրհանում, հակածծանցումային վարագույրներ և պինդ օգտակար հանածոների բաց ու ստորգետնյա եղանակներով արդյունահանման ընթացքում մակերևութային հոսքի կարգավորում։
Մնաց {days} օր
0 1032

Քննարկվել է 10.11.2025 - 01.12.2025

«Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով` յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Մնաց {days} օր
0 1647

Քննարկվել է 10.11.2025 - 26.11.2025

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել հակակոռուպցիոն փորձաքննության ընթացակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան ոլորտներում նախագծերի մշակման վաղ փուլում բացահայտել և գնահատել կոռուպցիոն ռիսկերը, դրանք նվազեցնել կամ վերացնել դրանց հավանական հետևանքները։
Մնաց {days} օր
0 1603

Քննարկվել է 08.11.2025 - 24.11.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Մնաց {days} օր
3 2901

Քննարկվել է 07.11.2025 - 22.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվության գործընթացի հստակ իրավական հիմքերի և դեղագործական արտադրանքի որակի ապահովման երաշխիքների ապահովում
Մնաց {days} օր
0 1517

Քննարկվել է 07.11.2025 - 28.11.2025

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թ. օգոստոսի 12-ի N 705-Ա՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 48-րդ կետի համապատասխան՝ «Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշում:
Մնաց {days} օր
6 1190

Քննարկվել է 07.11.2025 - 23.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1059
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: