Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

27.04.2026 21.05.2026
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը հաստատելու, դրանց սահմաններում ներառվող հողամասերի նվիրաբերության, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման, ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխման գործընթացը կազմակերպելու մասին» Նախագծով առաջարկվում է հաստատել Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը, ինչպես նաև կազմակերպել դրանց սահմաններում ներառվող հողամասերի իրավական նույնականացման, համայնքային հողամասերի՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության, պետական սեփականության իրավունքի պետական գրանցման, լիազորված մարմնին ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության գործընթացները։ Նախագծի ընդունումը միտված է բնության հուշարձանների սահմանների, գույքային պատկանելության և պահպանության ռեժիմի իրավական հստակեցմանը, դրանց անձնագրման համար անհրաժեշտ հիմքերի ապահովմանը, ինչպես նաև պահպանության և հետագա արդյունավետ կառավարման համար միասնական և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 313

27.04.2026 18.05.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է անհատույց օգտագործման իրավունքով կնքված պայմանագրերը միակողմանի պետության կողմից լուծելու կարգավորումները վերանայելու անհրաժեշտությամբ։ Նախագծի համաձայն բացառություն է սահմանվում 5 (հինգ) տարին գերազանցող ժամկետով կնքված անհատույց օգտագործման այն պայմանագրերի համար, որոնք իրականացրել են գույքի բարելավման ներդրումային ծրագրեր։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն կսահմանվի գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։    
Մնաց {days} օր
0 408

25.04.2026 10.05.2026
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է հաստատել տվյալների շտեմարանի կանոնակարգը, որը կապահովի ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։
Մնաց {days} օր
0 556

23.04.2026 08.05.2026
«Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1)   կանխավճարների՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով օգտագործման դեպքերն ու պայմանները․ 2)  կանխավճարների՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով վճարողի կողմից դիմումի ներկայացման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 789

23.04.2026 08.05.2026
«Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1)   կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը. 2)  մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը: Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշումը, որը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ կկորցնի արդիականությունը։
Մնաց {days} օր
0 816

23.04.2026 08.05.2026
«Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման մերժման դեպքերը։
Մնաց {days} օր
0 976

23.04.2026 08.05.2026
«Մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակների և հերթականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում է առաջնահերթություններ սահմանել՝ ըստ մաքսային փաստաթղթերի, ըստ պարտավորությունների ծագման ժամկետների, ըստ վճարի տեսակների։ Նախատեսվում է նաև սահմանել մաքսային պարտավորությունները վճարողի կողմից ինքնուրույն մարման առաջնահերթության ընտրության հնարավորություն։
Մնաց {days} օր
0 605

23.04.2026 08.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:
Մնաց {days} օր
2 549
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: