«Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը հաստատելու, դրանց սահմաններում ներառվող հողամասերի նվիրաբերության, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման, ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխման գործընթացը կազմակերպելու մասին»
Նախագծով առաջարկվում է հաստատել Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը, ինչպես նաև կազմակերպել դրանց սահմաններում ներառվող հողամասերի իրավական նույնականացման, համայնքային հողամասերի՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության, պետական սեփականության իրավունքի պետական գրանցման, լիազորված մարմնին ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության գործընթացները։ Նախագծի ընդունումը միտված է բնության հուշարձանների սահմանների, գույքային պատկանելության և պահպանության ռեժիմի իրավական հստակեցմանը, դրանց անձնագրման համար անհրաժեշտ հիմքերի ապահովմանը, ինչպես նաև պահպանության և հետագա արդյունավետ կառավարման համար միասնական և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։
-
Տևողություն
27.04.2026 21.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 297
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: