Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.07.2025 - 22.07.2025

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Հանրային ծառայության մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհաշվարկվի հանրային ծառայության ստաժ և արդյունքում կբարձրանա զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, պարտադիր զինվորական ծառայությունը կընկալվի ոչ միայն որպես պարտականություն, այլև որպես սոցիալական երաշխիք և հետագա մասնագիտական կայացման հնարավորություն։  
Մնաց {days} օր
1 2061

Քննարկվել է 07.07.2025 - 22.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության միասնական կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի № 889-Ն որոշմամբ։
Մնաց {days} օր
0 3048

Քննարկվել է 07.07.2025 - 22.07.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմքը համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի համար միատեսակ, հստակ և թափանցիկ կանոնների ապահովման անհրաժեշտությունն է։ Նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների գործունեության օրինակելի նոր աշխատակարգ։
Մնաց {days} օր
2 1891

Քննարկվել է 07.07.2025 - 25.07.2025

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների տարածական հաշվառման համար անհրաժեշտ հատակագծերի կազմման ընթացակարգը:
Մնաց {days} օր
1 1845

Քննարկվել է 04.07.2025 - 20.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ: 
Մնաց {days} օր
1 2313

Քննարկվել է 04.07.2025 - 25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում  են Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման /տեղադրման/ կարգն ու պայմանները։ 
Մնաց {days} օր
0 2338

Քննարկվել է 04.07.2025 - 25.07.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:
Մնաց {days} օր
1 3053

Քննարկվել է 03.07.2025 - 24.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստը կհամալրվի լրացուցիչ բաղկացուցիչներով, որոնք անհրաժեշտ են դատախազների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ իրականացնելու համար:
Մնաց {days} օր
0 1640
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: