08.07.2025
Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միասնական եզրույթ կիրառել աշխատակազմ բառի հետ (որոշ դեպքերում կիրառվում է համայնքի աշխատակազմ, իսկ որոշ դեպքերում՝ համայնքապետարանի աշխատակազմ: Ամեն դեպքում ճիշտը համայնքի աշխատակազմն է:)
Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման հիմքը համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի համար միատեսակ, հստակ և թափանցիկ կանոնների ապահովման անհրաժեշտությունն է։ Նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովների գործունեության օրինակելի նոր աշխատակարգ։
Քննարկվել է
07.07.2025 - 22.07.2025
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1248
Տպել08.07.2025
Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միասնական եզրույթ կիրառել աշխատակազմ բառի հետ (որոշ դեպքերում կիրառվում է համայնքի աշխատակազմ, իսկ որոշ դեպքերում՝ համայնքապետարանի աշխատակազմ: Ամեն դեպքում ճիշտը համայնքի աշխատակազմն է:)
08.07.2025
Հրամանի նախագծի նախաբանում հղում է կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին, որը վերաբերում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելուն, սակայն ոչ նախագծի վերնագրում, ոչ էլ բովանդակության մեջ չկա հիշատակում որևէ իրավական ակտ ուժը կորցրած ճանաչելու մասին: