Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չտարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա:
Մնաց {days} օր
0 490

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է Օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել մի շարք հիմքերով զորակոչից տարկետում տրամադրող մարմինները, զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական պաշտոնների նշանակման, ազատման, արձակուրդների տրման, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 346

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով:
Մնաց {days} օր
0 468

Քննարկվել է 27.02.2026 - 15.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1276-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ալկոհոլային արտադրանքի կարգավորման համաչափություն՝ հաշվի առնելով արտադրանքի ալկոհոլային աստիճանը, դրա իրացման գինը և շուկայում շրջանառության առանձնահատկությունները, ինչպես նաև նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների համար անհարկի վարչարարական և ֆինանսական բեռը։ Առաջարկվող փոփոխությունն ունի հստակեցնող բնույթ և չի խաթարում հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման համակարգի ընդհանուր նպատակներն ու վերահսկողական արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 653

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։
Մնաց {days} օր
1 629

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։
Մնաց {days} օր
0 529

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր
Մնաց {days} օր
0 458

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։  
Մնաց {days} օր
0 470

Քննարկվել է 27.02.2026 - 14.03.2026

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։ 
Մնաց {days} օր
0 390
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: